Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) եւ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, ի նշանավորումն Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի, հունիսի 4-ին կազմակերպել էին ռետրո ավտոմեքենաների ցուցահանդես, որին հաջորդեց ավտոարշավ դեպի Վրաստանի մայրաքաղաք։Մինչ միջոցառման մեկնարկը գործարարներն ու մասնակիցները ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Մանթաշյանցի արձանին։ Ցուցահանդեսին ներկայացված էին 40 եւ ավելի տարի առաջ արտադրված մի քանի տասնյակ ավտոմեքենա։ Ըստ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ, ՀԱԳՄ խորհրդի անդամ Գագիկ Աղաջանյանի՝ հենց ցուցահանդեսին ներկայացված մեքենաներով էլ կիրականացվի ավտոարշավ դեպի Թբիլիսի։ Այնտեղ եւս կկազմակերպվի ռետրո ավտոմեքենաների ցուցահանդես, ավտոարշավի մասնակիցների պատվիրակությունը կհանդիպի Թբիլիսիի ավագանու ղեկավարության հետ։ Հայ գործարարներն իրենց հարգանքի տուքը կմատուցեն Թբիլիսի Ս․ Էջմիածին եկեղեցու բակում կանգնեցված Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրու մոտ, եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ։ Նախատեսված է նաեւ այցելություն հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոն։ 03.03.2017 | 00:00 Մանթաշյանց` «քեփ անող» ու «փուղ բաժանող» նավթի արքան Ավտոարշավի մասնակիցներին Փարիզից իր ողջույնի ուղերձն էր հղել մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծոռ Միքայել Մանթաշյանցը։Սուրբ Աննա եկեղեցում արշավորդներին օրհնեց եւ բարի ճանապարհ մաղթեց հոգեւոր սպասավոր Տեր Զենոնը։Միջոցառումները ներառված են այն ծրագրի շրջանակում, որ ՀԱԳՄ-ն, ի նշանավորումն հայ մեծանուն գործարար եւ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 180-ամյակի, իրականացնում է տարվա ընթացքում։ Tweet Դիտում՝ 5535