Երեւանում բացվել է Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածը
04.06.2022 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայություն





Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ճանապարհահատվածի կառուցման համար 2019թ. հուլիսի 16-ին պայմանագիր էր կնքվել Երեւանի քաղաքապետարանի եւ «Լեւանտինա Ինջեներիա Քոստրուցիոն» (Իսպանիա) ընկերության միջեւ։ Պայմանագրի արժեքը $26 միլիոն է։ Աշխատանքները մեկնարկվել են 2019-ի սեպտեմբերի 6-ին:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը մաս է հանդիսանում Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի, ինչպես նաեւ կապ է հաստատում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանների միջեւ:
Ճանապարհի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Ճանապարհահատվածը ներառում է նաեւ Հրազդան գետի վրա 252 մ երկարությամբ եւ 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաեւ մեկ ուղեանց՝ Իսակով - Բաբաջանյան փողոցների հատման ճանապարհային հանգույց: Շիրակ փողոցի հետ հատման վայրում կառուցվել է օղակաձեւ երթեւեկությամբ ճանապարհային հանգույց։
Ճանապարհի ազդեցության գոտում առկա բոլոր հաղորդուղիները տեղափոխվել են, մայթերի տակ տեղադրվել են նաեւ կապի ստորգետնյա խողովակներ: Արտաքին լուսավորության համակարգերում տեղադրվել են LED տիպի էներգախնայող լուսատուներ:
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների իրականացման շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, որի գումարը կազմել է շուրջ 265 մլն դրամ։
ճանապարհահատվածի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը եւ պաշտոնատար այլ անձինք:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: