Ուժը կորցրած է ճանաչվել «Նոր Հորիզոն» ՈՒՎԿ-ի լիցենզիան

02.06.2022 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #«Նոր հորիզոն» #լիցենզիա
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի 2022 թվականի մայիսի 31-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան:

«Այս որոշման համար հիմք են հանդիսացել ընկերության կողմից թույլ տրված՝ վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումները:

Ընկերությանը վարկային կազմակերպության գործունեության լիցենզիա տրամադրվել էր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28.03.2006թ. թիվ 827Ա որոշմամբ»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 3752

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW