Ռուսաստանի պետական պարտքով ճանաչվել է «չվճարման դեպք»

02.06.2022 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#CDDS EMEA #Ռուսաստան #եվրապարտատոմսեր
Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի վարկային դերիվատիվների որոշումների կոմիտեն (Credit Derivatives Determinations Committees, CDDS EMEA) քվեարկել է Ռուսաստանի պետական պարտքով «չվճարման դեպք» ճանաչելու օգտին: Այս հարցի քննարկումը կշարունակվի հունիսի 6-ին, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Reuters-ը։

Մայիսին եվրապարտատոմսերի օտարերկրյա սեփականատերերը խնդրել էին «Ռոսիա-2022» («Россия-2022») պարտատոմսերով հայտարարել դեֆոլտ, քանի որ, ըստ նրանց, Ռուսաստանը չի վճարել $1,9 միլիոնի իրենց հասանելիք լրացուցիչ տոկոսները: Ներդրողները պնդում էին, որ Ռուսաստանը պարտքը մարել է արտոնյալ ժամանակահատվածում (grace period), այլ ոչ թե սահմանված ժամկետում: Ըստ պարտատոմսերի փաստաթղթերի` սեփականատերերը կարող էին ակնկալել լրացուցիչ տոկոսներ ժամկետանցության համար, սակայն Ռուսաստանն այդ գումարը չի ներառել իր վճարման մեջ եւ չի փոխանցել գումարը ներդրողների պահանջից հետո։ Ուստի, նրանց կարծիքով, Ռուսաստանին պետք է հայտարարվի դեֆոլտ։



Ապրիլի սկզբին ՌԴ ֆինանսների նախարարությունը դժվարություններ է ունեցել «Ռոսիա-2022» եւ «Ռոսիա-2042» եվրապարտատոմսերով հաշվարկներն իրականացնելիս։ Առաջին թողարկումով ֆինանսների նախարարությունը պետք է վճարեր $552,4 միլիոն, երկրորդով՝ $84 միլիոն։ Սակայն ԱՄՆ իշխանություններն արգելել էին JPMorgan-ին մշակել ռուսաստանյան վճարումները։

Դրանից հետո, ըստ պայմանների, Ռուսաստանին մնում էր 30 օր, որից հետո դոլարով չվճարելու դեպքում պետք է արձանագրվեր դեֆոլտ։ Ապրիլի 6-ին Ռուսաստանը հայտնել էր ռուբլով գրեթե $650 միլիոնի տոկոսներ վճարելու մասին: Ֆինանսների նախարարությունը միջոցները փոխանցել էր Ազգային հաշվարկային դեպոզիտարիային։ Ոչ բարեկամական երկրների օտարերկրյա ներդրողների համար դրանք պետք է մուտքագրվեին «C» տեսակի հաշիվներին, որոնցից օտարերկրյա ներդրողը չի կարող գումար դուրս բերել։ Այն մասին, որ Ռուսաստանին հաջողվել է վճարել տոկոսները թողարկման արժույթով, այն է՝ դոլարով, ֆինանսների նախարարությունը հայտնել էր միայն ապրիլի 29-ին։
Դիտում՝ 5232
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW