ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները չեն կարողանում միասնական կարծիքի գալ սառեցված ռուսաստանյան ակտիվների առգրավման անհրաժեշտության վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնը շարունակում է ուսումնասիրել նման հնարավորությունը, սակայն մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ կարծում են, որ այդ քայլը կխաթարի Միացյալ Նահանգների իմիջը որպես վստահելի երկրի՝ ներդրումներ կատարելու եւ ակտիվներ պահելու համար: Ըստ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների՝ ՌԴ ակտիվների առգրավումը կարող է խրախուսել ուրիշ երկրների կենտրոնական բանկերին իրենց ակտիվները դոլարից այլ արժույթների փոխել։Ապրիլի վերջին ԱՄՆ Արդարադատության նախարար Մերիկ Գարլենդը (Merrick Garland) ԱՄՆ Կոնգրեսի Սենատի Հատկացումների հարցերով հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ասել էր, որ իր կողմից ղեկավարվող գերատեսչությունը կաջակցի օրինագծի ընդունմանը, որը թույլ կտա ԱՄՆ իշխանություններին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով առգրավված ակտիվների մի մասը փոխանցել Ուկրաինային։ Ինչպես պարզաբանել է Գարլենդը, այժմ նման մեխանիզմ չկա։Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ապրիլին ասել էր, որ չգիտի՝ արդյոք ՌԴ Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները կարող են օգտագործվել Ուկրաինային օգնելու համար։ Նախարարը խոստովանել էր, որ նման քայլի հետեւանքները պետք է ուսումնասիրվեն։ 30.05.2022 | 11:46 FT․ Արեւմուտքում ՌԴ սառեցված ակտիվները Կիեւին փոխանցելը հեշտ հարց չէ Ուկրաինան վերականգնելու համար Արեւմուտքում ռուսաստանյան սառեցված ակտիվներն օգտագործելը կարող է այդքան էլ հեշտ հարց չլինել: Անցած շաբաթ նման կարծիք էր հայտնել Financial Times-ի (FT) մեկնաբան Ջիլիան Թեթը (Gillian Tett)` անդրադառնալով համապատասխան առաջարկին, որն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնչեցրել էր Դավոսի տնտեսական համաժողովի նիստում։Ինչպես գրել էր Թեթը, նման հրապարակային քաղաքական կոչերը ծայրահեղ անհանգստություն են առաջացրել Դավոսում հավաքված ֆինանսական էլիտայի շատ անդամների մոտ՝ ինչպես արեւմտյան երկրներից, այնպես էլ դրանց դաշնակիցների: Ըստ նրա՝ նախաձեռնության նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը պատշաճ իրավական ընթացակարգերի բացակայությունն է, որոնք կլինեին համոզիչ եւ թափանցիկ։ Tweet Դիտում՝ 5363