Հայաստանում հնարավոր չի լինի կանխիկով բնակարան կամ ավտոմեքենա գնել
31.05.2022 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ eurasianet.org

«Հուլիսի 1-ից շրջանառության մեջ կմտնի կանխիկի կրճատման մասին օրենքը։ Լուրջ սահմանափակումներ ենք իրականացնում։ Հիմա օրենսդրական կարգավորումներ ենք ընդունում, օրինակ՝ բնակարանի առուվաճառք կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել կամ հնարավոր է լինելու, պարզապես հետագայում վիճարկելու դեպքում այդ գործարքն իրավական ուժ չի ունենալու։ Սա իր հերթին բերելու է լրացուցիչ էֆեկտների»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաեւ նշել է, որ կներդրվի նաեւ համընդհանուր հայտարարագրման համակարգ։
«ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականին՝ 2023թ․ եկամուտների համար։ Սա նույնպես կարեւոր տնտեսական, քաղաքական եւ քաղաքակրթական նշանակություն ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: