Ռուսաստանը գլխավորել է Թուրքիայում օտարերկրյա մասնակցությամբ ընկերություններ ստեղծող երկրների ցանկը։ Ապրիլին ռուսաստանցիներն այս երկրում հիմնել են 136 ընկերություն։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Yeni Şafak թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի առեւտրաարդյունաբերական պալատի տվյալները։Մարտին Թուրքիայում գրանցվել էր 64 ռուսաստանյան ընկերություն։ Ամսվա կտրվածքով աճը կազմել է 112%, նշում է պարբերականը։Ռուսաստանյան ընկերությունների մեծ մասը գրանցվում է Անթալիայում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր տեղի Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Դավութ Չեթինը, ապրիլին թուրքական հանգստավայրում իսկական «ռուսական բում» է գրանցվել ՌԴ մասնակցությամբ առեւտրային կառույցների ստեղծման հարցում։ 25.04.2022 | 11:23 Ռուսաստանն 1-ին տեղում է Անթալիայում ստեղծվող օտարերկրյա ընկերությունների թվով Ընդհանուր առմամբ, ապրիլին Թուրքիայում ստեղծվել է օտարերկրյա մասնակցությամբ 1650 ընկերություն։ Երկրորդ տեղում Իրանն է (120 ընկերություն), մեկ ամիս առաջ այս երկիրը գլխավորել էր Թուրքիայում օտարերկրյա ընկերություններ ստեղծող երկրների ցանկը։ Իրանին հաջորդում են Սիրիան (52) եւ Գերմանիան (49):Ապրիլի արդյունքներով, ռուսաստանցիները նաեւ առաջ են անցել այլ երկրների քաղաքացիներից Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու հարցում։ Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով, նրանք անշարժ գույքի առաջնային շուկայում գնել են 1152 օբյեկտ, ինչը 186,5%-ով ավել է, քան մարտին։ Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլ ամիսներին ռուսաստանցիները Թուրքիայում գնել են անշարժ գույքի գրեթե 2,7 հազար օբյեկտ։ Tweet Դիտում՝ 4105