Ռուսաստանն առաջին տեղում է Անթալիայում օտարերկրյա մասնակցությամբ ստեղծվող ընկերությունների թվով, հայտարարել է Անթալիայի Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Դավութ Չեթինը Yeni Şafak թերթին տված հարցազրույցում։Նրա խոսքով՝ տարեսկզբից թուրքական զբոսաշրջային նահանգում գրանցվել է 34 ռուսաստանյան ընկերություն։«Վերջին երեք ամսում Անթալիայում ստեղծվել է օտարերկրյա մասնակցությամբ 223 ընկերություն։ Առաջին տեղում Ռուսաստանն է՝ 34 ընկերություններով, երկրորդում՝ Գերմանիան՝ 29, երրորդում՝ Իրանը՝ 24 »,- Չեթինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։Նա նշել է, որ տարածաշրջանում գործող օտարերկրյա ընկերությունների թվով Անթալիան երկրորդ տեղն է զբաղեցնում Ստամբուլից հետո ։ Ստամբուլում գրանցված է օտարերկրյա մասնակցությամբ շուրջ 5 հազար ընկերություն։ «Եթե այս թվերը փոխկապակցենք բնակչության եւ առեւտրի ծավալների հետ, ապա առաջին տեղում կլինի Անթալիան»,- ասել է գործարարը։ Ստամբուլի բնակչությունը 16 միլիոն մարդ է, իսկ Անթալիայում բնակվում է մոտ 3 միլիոն մարդ։Չեթինը նաեւ տեղեկացրել է, որ Անթալիայում նախատեսվում է ստեղծել ազատ առեւտրի նոր գոտի, քանի որ գործող գոտում գործնականում տեղ չի մնացել։ «Առեւտրի նախարարության հետ համատեղ աշխատանք ենք սկսել ազատ առեւտրի երկրորդ գոտու ստեղծման ուղղությամբ։ Դրանում լուրջ անհրաժեշտություն կա։ Անթալիան ներկայումս համարվում է աշխարհի լավագույն նահանգներից մեկը ներդրումային հնարավորությունների առումով»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 4171