Հագուստի եւ տան համար ապրանքների մի քանի թուրքական բրենդներ՝ adL-ը, Mudo-ն, Ltb-ն, Twist-ը եւ İpekyol-ը, բանակցություններ են վարում ռուսաստանյան օպերատորների հետ ՌԴ-ում իրենց խանութները բացելու նպատակով։Այս մասին «Իզվեստիա»-ին պատմել է Surenkok Moscow ընկերության ղեկավար Օմյուր Սյուրենկոկը (Ռուսաստանում զբաղվում է թուրքական բիզնեսով)։Ռուսաստանի Առեւտրային կենտրոնների խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն հաստատել է, որ թուրքական ընկերությունների հետ բանակցություններն իսկապես ընթանում են։ «Բրենդները, որոնք տեսնում են Ռուսաստանում վաճառքների եւ զարգացման համար ներուժը, մեզ են դիմել առաջարկներով: Օրինակ, կա մի արտադրողի դիմում, ով տան համար ապրանքներ է պատրաստում (a la Zara Home), եւ մենք հիմա նրա համար հանդիպում ենք կազմակերպում»,- ասել է Մոսկալենկոն:Սյուրենկոկի խոսքով՝ մի շարք խոշոր միջազգային խաղացողների կողմից Ռուսաստանում աշխատանքի դադարեցումից հետո ներքին օպերատորները հետաքրքրված են նոր ընկերությունների հետ համագործակցությամբ։ Սա ձեռնտու է նաեւ թուրքական բրենդներին, որոնք ժամանակին հեռացել են Ռուսաստանից՝ չդիմանալով մրցակցությանը, հավելել է Մոսկալենկոն։ Այժմ նրանք կրկին հետաքրքրված են ռուսաստանյան շուկայով, նշել է նա։ 23.05.2022 | 14:34 Մոսկվան ու Անկարան կբանակցեն ՌԴ-ից հեռացող բրենդները թուրքականներով փոխարինելու շուրջ «Ընկերությունները նախատեսում են բազմաթիվ կետեր բացել Մոսկվայում եւ մարզերում՝ յուրաքանչյուրը 100-ից ավելի: Առաջինը կբացվեն adL խանութները»,- ասել է Սյուրենկոկը։Այս ապրանքանիշը նախկինում արդեն աշխատել է Ռուսաստանում։ Մոսկալենկոյի խոսքով՝ ընկերությունը հասկանում է, թե ինչպես պետք է աշխատել ռուսաստանյան շուկայում, ճանաչում է հաճախորդի ճաշակը, այնպես որ բրենդը կկարողանա մի քանի ամսից սկսել աշխատանքը: Առաջին խանութը Մոսկվայում կարող է բացվել աշնանը, կոնկրետ վայրը դեռ որոշված չէ, հավելել է նա։Իսկ ռուսաստանյան շուկա նորեկներին վեց ամիս կպահանջվի առաջին կետը բացելու համար, հավելել է Սյուրենկոկը։ Tweet Դիտում՝ 7565