Մոսկվան ու Անկարան կբանակցեն ՌԴ-ից հեռացող բրենդները թուրքականներով փոխարինելու շուրջ

23.05.2022 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դմիտրի Մոսկալենկո #Ռուսաստան #Թուրքիա
Ռուսաստանը եւ Թուրքիան մտնում են բանակցային նոր փուլ՝ ՌԴ-ից հեռացող բրենդները թուրքականով փոխարինելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Առեւտրային կենտրոնների խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն։

«Մտնում ենք բանակցությունների նոր փուլ՝ Ռուսաստանից հեռացող բրենդները թուրքականով փոխարինելու համար։ Կանխատեսում ենք, որ այս աշնանն ամբողջ Ռուսաստանի տարածքում կազատվի 3 մլն ք.մ. առեւտրային հարթակ՝ հավասար 420 ֆուտբոլային դաշտին։ Թուրքական բրենդներին, որոնք դեռ Ռուսաստանում չեն, մենք հնարավորություն ենք ընձեռում ծանոթանալ լավագույն առեւտրային կենտրոններին։ Բանակցում ենք, որպեսզի թուրքական ընկերություններն երկար ժամանակով մնան Ռուսաստանում եւ շահութաբեր ներդրումներ կատարեն»,- Մոսկալենկոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Hürriyet թերթը։



Վերջերս Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը (РСПП) կից ռուս-թուրքական աշխատանքային խմբի նախագահ Արսեն Այուպովը տեղեկացրել էր, որ արագ սննդի թուրքական ցանցերը պատրաստ են զբաղեցնել Ռուսաստանից հեռացած արտասահմանյան բրենդների տեղը, դրանցից ոմանք մոտ ապագայում կբացեն իրենց սեփական օբյեկտները, մյուսները փնտրում են ֆրանչայզի գործընկերներ։

Առնվազն չորս արագ սննդի եւ սրճարանների թուրքական ցանցեր, այդ թվում՝ Yesen burger-ը, Chitir Chicken-ը, Little Kitchen-ը եւ Arabica Coffee House-ն արդեն սկսել են զարգացման իրենց աշխատանքները Ռուսաստանում:



Հիշեցնենք նաեւ, որ «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ Ռուսաստանում Reebok-ի բիզնեսը փոխանցվել է թուրքական FLO Retailing-ին, գործարքն արդեն փակվել է: Նշվում է, որ գործարքի արդյունքում թուրքական ընկերությանն է անցել Reebok-ի ավելի քան 100 վաճառքի կետ, նոր սեփականատերը մտադիր է վերանվանել խանութները՝ պահպանելով Reebok բրենդը։
Դիտում՝ 6200
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW