Արագ սննդի թուրքական ցանցերը շտապում են ռուսաստանյան շուկա
01.05.2022 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /


Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել է Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը (РСПП) կից ռուս-թուրքական աշխատանքային խմբի նախագահ Արսեն Այուպովը՝ միջազգային գործարար հանդիպման արդյունքներով։
Առնվազն չորս արագ սննդի եւ սրճարանների թուրքական ցանցեր, այդ թվում՝ Yesen burger-ը, Chitir Chicken-ը, Little Kitchen-ը եւ Arabica Coffee House-ն, արդեն սկսել են զարգացման իրենց աշխատանքները Ռուսաստանում:
«Դրանք բոլորը նոր բրենդներ են ռուսաստանյան շուկայի համար։ Chitir Chicken-ը եւ Yesen burger-ը պատրաստ են Ռուսաստանում զարգանալ մաստեր-ֆրանշիզայով: Little Kitchen-ը եւ Arabica սրճարանների ցանցը պատրաստ են իրենց ներդրումներով մուտք գործել եւ բացել առաջին ռեստորաններն ու խանութները։ Մոտակա երկու ամսվա ընթացքում Arabica-ն կբացի իր առաջին սուրճի խանութը Մոսկվայում։ Little Kitchen-ը նախատեսում է մինչեւ 2022 թվականի ավարտը բացել երեք ռեստորան»,- ասել է Այուպովը։
Arabica սրճարանների ցանցն իրեն համարում է Starbucks-ի մրցակից, քանի որ այն գործում է նույն գնային հատվածում եւ նույն պարգեւային մակարդակում: Ընկերության ներկայացուցիչը հանդիպման ժամանակ ասել է, որ սրճարանների ցանցն իր զարգացումը կսկսի Մոսկվայում եւ ապագայում պլանավորում է մուտք գործել Սանկտ Պետերբուրգի եւ այլ խոշոր քաղաքների շուկաներ։ Այսօր սրճարանների ցանցը Թուրքիայում ունի 120 սրճարան եւ խանութ, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսում են այդ թիվը հասցնել 200-ի։
Իսկ Թուրքական արագ սննդի մեկ այլ ցանց՝ Gagawa-ն, աշխատում է Ռուսաստանում իր ներկայության ընդլայնման ուղղությամբ։ Ընկերությունն արդեն ունի 23 ռեստորան Ռուսաստանում եւ ներկայումս փնտրում է ֆրանչայզի գործընկերներ։
Ռուսաստանում թուրքական ընկերությունների հեռանկարները գնահատել է Teremok ռեստորանային ցանցի հիմնադիր եւ կառավարիչ Միխայիլ Գոնչարովը։
«Թուրքիայից դոներով ընկերությունների զարգացման հեռանկարները շատ լավն են։ Ի վերջո, սա բոլորի կողմից այնքան սիրված շաուրման է, բայց պրոֆեսիոնալ մատուցմամբ։ Հսկայական հեռանկարներ կան սննդի կորտերում եւ փողոցային ռիթեյլում: Սակայն այս հայեցակարգերն ամենեւին չեն փոխարինում McDonald's-ին։ Դրանք, ինչպես եւ շատ ռուսաստանյան հայեցակարգեր, ավելի առողջ են, բայց ավելի թանկ: Ուրախ կլինեմ, եթե մեր սպառողները պատրաստ լինեն ավելի որակյալ սննունդ օգտագործել։ Մեզ համար նրանք ոչ թե մրցակիցներ են, այլ շուկայի մասնակիցներ։ Ավելի զարգացած շուկան ավելի շատ սպառողներ կբերի»,- ասել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: