McDonald's-ը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով ժամանակավորապես կփակի Ռուսաստանում գործող բոլոր 850 արագ սննդի ռեստորանները։Միաժամանակ, ցանցի 62 հազար աշխատակից կշարունակի աշխատավարձ ստանալ։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը՝ հրապարակելով McDonald's-ի ղեկավար Քրիս Կեմպչինսկու պաշտոնական հայտարարությունը։«Մենք հասկանում ենք՝ ինչ ազդեցություն կունենա այս որոշումը մեր ռուսաստանցի աշխատակիցների եւ գործընկերների վրա, ուստի պատրաստ ենք աջակցել նրանց նույնքան, որքան ուկրաինացի գործընկերներին: Այդ թվում նաեւ կշարունակենք վճարել Ռուսաստանում McDonald's-ի բոլոր աշխատակիցների աշխատավարձը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:Նաեւ ընկերությունը համագործակցում է «հարյուրավոր տեղական մատակարարների եւ գործընկերների» հետ, ովքեր արտադրանք են արտադրում ցանցի համար:McDonald's-ում չգիտեն՝ երբ կկարողանան վերաբացել ռուսաստանյան ռեստորանները։ «Մենք խափանումներ ենք ունեցել մեր մատակարարման շղթայում, ինչպես նաեւ կրել ենք այլ գործառնական ազդեցություններ: Մենք ուշադիր հետեւելու ենք նաեւ հումանիտար ոլորտում տիրող իրավիճակին»,- հավելել են ընկերությունում։ Tweet Դիտում՝ 3573