Ռուսաստանում Reebok-ի ավելի քան 100 վաճառքի կետ անցել է թուրքական ընկերությանը

16.05.2022 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստանում #Reebok #FLO Retailing
Ռուսաստանում Reebok-ի բիզնեսը փոխանցվել է թուրքական FLO Retailing-ին, գործարքն արդեն փակվել է, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Նշվում է, որ գործարքի արդյունքում թուրքական ընկերությանն է անցել Reebok-ի ավելի քան 100 վաճառքի կետ, նոր սեփականատերը մտադիր է վերանվանել խանութները՝ պահպանելով Reebok բրենդը։

2005 թվականից Reebok-ը ներառված էր Adidas-ի կառույցներում, 2022 թվականի մարտին այն վաճառվել է American Authentic Brands Group-ին (ABG) €2,1 միլիարդով: ABG-ի կայքում նշված է, որ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության պատճառով մարտի 20-ից ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը ռուսաստանյան շուկայում։

Ռուսաստանում Reebok-ը դեռեւս վերահսկվում է «Ադիդաս» ՍՊԸ-ի միջոցով, որի եկամուտը 2021 թվականին կազմել է 55,6 մլրդ ռուբլի, զուտ շահույթը՝ 3,9 մլրդ ռուբլի։ Ռուսաստանի խոշոր քաղաքներում աշխատում է Reebok-ի առնվազն 117 մոնո բրենդային խանութ:

«Infoline-Վերլուծության» գլխավոր տնօրեն Միխայիլ Բուրմիստրովը ցանցի արժեքը գնահատում է 1,5 միլիարդ ռուբլի, սակայն չի բացառում, որ գործարքը կազմել է ոչ ավել, քան 500 միլիոն ռուբլի. «Այժմ Ռուսաստանում ակտիվներ վաճառելը չափազանց դժվար է: Reebok-ին հաջողվել է գտնել է գործընկեր, որը բիզնես շահեր ունի Ռուսաստանում»։

Մայիսի 12-ին թուրքական Yeni Safak պարբերականը հաղորդել էր, որ Reebok-ը պայմանագիր է ստորագրել FLO-ի հետ, որի համաձայն թուրքական կոնցեռնը բրենդային ապրանքներ է արտադրելու 12 երկրների համար։



Հիշեցնենք, որ արագ սննդի թուրքական ցանցերը եւս պատրաստ են զբաղեցնել Ռուսաստանից հեռացած արտասահմանյան բրենդների տեղը, դրանցից ոմանք մոտ ապագայում կբացեն իրենց սեփական օբյեկտները, մյուսները փնտրում են ֆրանչայզի գործընկերներ։

Առնվազն չորս արագ սննդի եւ սրճարանների թուրքական ցանցեր, այդ թվում՝ Yesen burger-ը, Chitir Chicken-ը, Little Kitchen-ը եւ Arabica Coffee House-ն, արդեն սկսել են զարգացման իրենց աշխատանքները Ռուսաստանում:
Դիտում՝ 5391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW