Եվրամիությունը (ԵՄ) չի կարող ամբողջական եւ անհապաղ արգելք դնել ռուսաստանյան էներգակիրների մատակարարումների վրա։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին MSNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։Պատժամիջոցների հարցում անհրաժեշտ է ռազմավարորեն մտածել եւ ճիշտ հավասարակշռություն գտնել՝ եվրոպական տնտեսությանը մեծ վնաս չհասցնելու համար, «որովհետեւ դա մեր ամենահզոր գործիքն է ռուսաստանյան ագրեսիային, Պուտինի ագրեսիային հակազդման հարցում»,- ասել է ԵՀ ղեկավարը։Ֆոն դեր Լեյենի խոսքով ՝ եթե Բրյուսելն անհապաղ էմբարգո սահմանի ռուսաստանյան նավթի նկատմամբ, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հավանաբար, կկարողանա այն նավթը, որը չի վաճառի Եվրամիությանը, տեղափոխել համաշխարհային շուկա, որտեղ գները կբարձրանան, եւ նա մեծ գումար կարող է ստանալ դրա դիմաց»։ «Դա կլցնի նրա ռազմական գանձարանը»,- նշել է նա։ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրոպան ժամանակի ընթացքում ամբողջությամբ կհրաժարվի ռուսաստանյան էներգակիրներից, սակայն չի հստակեցրել՝ երբ դա տեղի կունենա։ «Եթե նախագահ Պուտինը ինչ-որ բանի է հասել, դա իր լավագույն հաճախորդի կորուստն է։ Նա մեզ մղեց, ինչը լավ է, վերականգնվող մաքուր էներգիայի առումով»,- ավելացրել է ֆոն դեր Լեյենը։Մայիսի 18-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է REPowerEU ծրագիրը՝ ռուսաստանյան էներգառեսուրսներից, այդ թվում՝ գազից հրաժարվելու համար: ԵՀ ղեկավարը նշել է, որ այն հիմնված է լինելու երեք սկզբունքների վրա՝ էներգիայի խնայողություն, վերականգնվող աղբյուրներին անցնելու գործընթացի արագացում եւ մատակարարումների դիվերսիֆիկացում։ Ծրագիրը նախատեսված է մինչեւ 2027 թվականը, եւ, ըստ Բրյուսելի, դրա իրականացման համար կպահանջվի €210 միլիարդ ։ Tweet Դիտում՝ 5229