Oxfam․ Յուրաքանչյուր 30 ժամը մեկ աշխարհում նոր միլիարդատեր է հայտնվում

24.05.2022 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Oxfam #միլիարդատերեր
Աշխարհի տասը ամենահարուստ մարդիկ ունեն կարողություն, որը գերազանցում է մոլորակի ամենաաղքատ մարդկանց 40%-ի (3,1 միլիարդ մարդ) խնայողությունները:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Oxfam միջազգային բարեգործական ու մարդասիրական կազմակերպության զեկույցում։

Նշվում է, որ աշխարհում կա 2688 միլիարդատեր՝ 573-ով ավել, քան դեռ երկու տարի առաջ, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է $12,7 տրիլիոն։ Oxfam-ը նշում է, որ 20 ամենախոշոր դոլարային միլիարդատերերի կարողությունը գերազանցում է Սահարայից հարավում գտնվող ամբողջ Աֆրիկայի ՀՆԱ-ն: Փորձագետներն ընդգծում են, որ կորոնավիրուսի համավարակի սկզբից, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 30 ժամը մեկ աշխարհում նոր միլիարդատեր է հայտնվել։

Ընդ որում, վերջին երկու տարվա ընթացքում միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է ավելի շատ, քան նախորդ 23 տարիներին միասին վերցրած։ Նրանց ընդհանուր կարողությունն այժմ կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 13,9%-ը, ինչը երեք անգամ գերազանցում է 2000 թվականի ցուցանիշը:

Տնտեսագետներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ էներգետիկ եւ սննդի ոլորտներում գործող ընկերությունների սեփականատերերը վերջին տարիներին հատկապես մեծ շահույթ են ստացել՝ $453 միլիարդ երկու տարվա ընթացքում։



Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Oxfam-ը կոչ էր արել ամբողջ աշխարհի կառավարություններին անհապաղ լրացուցիչ հարկել միլիարդատերերին եւ ստացված եկամուտներն օգտագործել առողջության եւ սոցիալական պաշտպանության ծրագրերի, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության եւ գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցների համար:

Կազմակերպությունը հանդես էր եկել ի պաշտպանություն օրենքների փոփոխության՝ ռասայական եւ գենդերային խտրականության վերացման, ինչպես նաեւ աշխատավորների իրավունքների պաշտպանության նպատակով։
Դիտում՝ 7137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW