Կորոնավիրուսային կարանտինի հետ կապված Չինաստանի տնտեսության աճը 46 տարվա մեջ առաջին անգամ կարող է հետ մնալ ԱՄՆ-ից։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Bloomberg-ի վերլուծաբանների կանխատեսման մեջ։«Չինաստանում կորոնավիրուսային կարանտինը նշանակում է, որ երկրի տնտեսական աճը կարող է հետ մնալ ԱՄՆ-ից 1976 թվականից ի վեր առաջին անգամ, ինչը կհանգեցնի դերերի փոփոխության՝ պոտենցիալ քաղաքական հետեւանքներով ինչպես Պեկինում, այնպես էլ Վաշինգտոնում»,- գրում է գործակալությունը:Bloomberg-ի փորձագետների կարծիքով՝ այս տարի Չինաստանի տնտեսության նվազագույն աճը կկազմի 2%, մինչդեռ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կարող է աճել առնվազն 2,8%-ով։ Միաժամանակ, Պեկինում նպատակ են դրել այս տարի հասնել ՀՆԱ-ի 5,5% աճի, իսկ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը, պաշտոնյաներին հանձնարարել է ապահովել, որպեսզի երկիրը տնտեսական աճով առաջ անցնի ԱՄՆ-ից։Վերլուծաբանները Չինաստանի ՀՆԱ-ի աճի անկումը կապում են կորոնավիրուսի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության հետ (COVID-Zero), ինչը նշանակում է վիրուսի տարածման սահմանափակում՝ լոքդաունների եւ պարտադիր կարանտինի միջոցով նրանց համար, ովքեր շփվել են վարակված քաղաքացիների հետ։ Սակայն սա միակ գործոնը չէ. Չինաստանի ՀՆԱ-ի կրճատումն այս եռամսյակում տեղի ունեցավ ապրիլին մանրածախ վաճառքների եւ արդյունաբերական արտադրության անկման ֆոնին, կարծում են փորձագետները:«Նույնիսկ բարենպաստ սցենարի դեպքում՝ COVID-Zero-ի դրվածքի քիչ հավանական թուլացման պայմաններում, 5%-ի աճը, էլ չասած կառավարության 5,5%-ի նպատակի մասին, անհասանելի է թվում»,- ասված է Bloomberg-ի վերլուծաբանների զեկույցում։Մինչ համավարակը Չինաստանի ՀՆԱ-ի աճը տարեկան 6%-ից բարձր էր։ 2017 թվականին երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է 6,8%, 2018 թվականին՝ 6,6%, իսկ 2019 թվականին՝ 6%։ 2020 թվականին Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 2,3%-ով, ինչը 45 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն էր։ Reuters-ը գրել էր, որ 1976 թվականին երկրի տնտեսությունը կրճատվել էր 1,6%-ով։ Այնուամենայնիվ, 2020 թվականի դեկտեմբերին վերլուծաբանները կանխատեսում էին, որ Չինաստանի տնտեսությունը համավարակի պատճառով հինգ տարով ավելի արագ առաջ կանցնի Միացյալ Նահանգներից՝ հաշվի առնելով, որ Չինաստանը դարձավ միակ երկիրը, որին հաջողվեց խուսափել COVID-19-ի պատճառով տնտեսական անկումից․ տարվա վերջում երկիրը կարողացավ վերականգնվել վիրուսային բռնկումից։ 28.12.2020 | 10:15 CEBR․ 2028-ին Չինաստանը կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունը Սակայն արդեն 2021 թվականի կեսերին մի շարք փորձագետներ գտնում էին, որ Չինաստանի տնտեսությունն առաջիկա տարիներին խնդիրներ է ունենալու։ «Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունների աճի հետ մեկտեղ, տնտեսական ակտիվության դանդաղումը կնվազեցնի երկրի մոդելի գրավչությունը»,- ասված է ամերիկյան RAND գիտահետազոտական կորպորացիայի զեկույցում:PwC խորհրդատվական ընկերության կանխատեսման համաձայն՝ Չինաստանի տնտեսության աճը 2021-2030 թվականներին կնվազի մինչեւ 3,4%: Հոլանդական Rabobank-ի վերլուծաբանները 2025 թվականին Չինաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսել են ընդամենը 4%-ով: Միաժամանակ, Ավստրալիայի ազգային համալսարանի եւ ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանի տնտեսագետները կարծում են, որ եթե Պեկինը հաջող տնտեսական բարեփոխումներ իրականացնի, ապա 2021-2030 թվականներին ՀՆԱ-ի աճը կարող է կազմել 7,5%: Tweet Դիտում՝ 8040