2020թ․ Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 2,3%-ով, ինչը 1976-ից ի վեր աճի նվազագույն ցուցանիշն է։ Այն ժամանակ Չինաստանի տնտեսությունը կրճատվել էր 1,6%-ով։Ինչպես հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Reuters-ը, վերջին տարիներին չինական տնտեսության աճի տեմպը տարեկան գերազանցում էր 6%-ը։ Այսպես, 2017-ին երկրի ՀՆԱ-ի աճը կազմել էր 6,8%, 2018-ին՝ 6,6%, իսկ 2019-ին՝ 6%:Միաժամանակ, Չինաստանը վերականգնման բարձր տեմպ է ցուցադրել կորոնավիրուսի բռնկումից հետո եւ ԱՄՆ-ի հետ առեւտրի ոլորտում մրցակցության ֆոնին: Չորրորդ եռամսյակում Չինաստանի տնտեսությունն արագացավ եւ տարեվերջին «զարմանալիորեն լավ մարզավիճակում էր», անգամ գլոբալ համավարակի ֆոնին:Եթե առաջին եռամսյակի վերջում Չինաստանի ՀՆԱ-ն ընկել էր 6,8%-ով, ապա արդեն երկրորդ եռամսյակում այն աճեց 3,2% -ով, երրորդում՝ 4,9%-ով, չորրորդում՝ 6,5%-ով:2020 թվականին Չինաստանը դարձավ աշխարհում միակ խոշոր տնտեսությունը, որը խուսափեց անկումից՝ COVID-19 համավարակի պատճառով: Դեկտեմբերին Չինաստանի արտահանումը սպասվածից ավելին աճեց, քանի որ կորոնավիրուսով պայմանավորված խափանումներն ամբողջ աշխարհում խթանում էին չինական ապրանքների պահանջարկը: 28.12.2020 | 10:15 CEBR․ 2028-ին Չինաստանը կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունը Համավարակի պատճառով Չինաստանի տնտեսությունը նախատեսվածից հինգ տարով ավելի շուտ առաջ կանցնի ԱՄՆ-ի տնտեսությունից, կարծում են Բրիտանական տնտեսական եւ բիզնես հետազոտությունների կենտրոնի (Centre for Economics & Business Research, CEBR) վերլուծաբանները։Մասնավորապես, Չինաստանն իր ՀՆԱ-ի ծավալով կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունն արդեն 2028 թվականին։ Դեռեւս մեկ տարի առաջ CEBR-ը կարծում էր, որ իր տնտեսությամբ Չինաստանը առաջ կանցնի ԱՄՆ-ից հինգ տարով ավելի ուշ՝ 2033 թվականին։ CEBR-ը նաեւ նշում է, որ արդեն 2023 թվականին Չինաստանը կարող է դառնալ եկամուտի բարձր մակարդակով երկիր։ Tweet Դիտում՝ 4784