Իտալիայի ԿԲ ղեկավարը ՌԴ գազից հրաժարվելու դեպքում երկրում ռեցեսիա է ակնկալում

21.05.2022 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իտալիայի Բանկ #Ինյացիո Վիսկո #ռեցեսիա
Իտալիայի Բանկի (ԿԲ) կառավարիչ Ինյացիո Վիսկոն կարծում է, որ Իտալիայում հնարավոր է «չափավոր ռեցեսիա» ռուսաստանյան գազի ներմուծման ամբողջական դադարեցման դեպքում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իտալական ANSA լրատվական գործակալությունը, այս կարծիքը նա հայտնել է Գերմանիայում՝ «Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկի ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Մեզ կարող է սպասել չափավոր ռեցեսիայի ժամանակաշրջան, որը կարող է վատթարանալ՝ կախված հանգամանքներից»,- ասել է Վիսկոն։

Մայիսի 17-ին իտալական Intesa Sanpaolo բանկային խմբի գլխավոր տնօրեն Կառլո Մեսինան նույնպես կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման դեպքում Իտալիան կհայտնվի ռեցեսիայի վտանգի առջեւ։

Իտալիայի իշխանությունները խնդիր են դրել նվազեցնել կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից։ Երկրի էկոլոգիական արդիականացման եւ փոխակերպման հարցերով նախարար Ռոբերտո Չինգոլանին մայիսի սկզբին գնահատական էր տվել, որ իր երկիրը կկարողանա հրաժարվել ռուսաստանյան գազից 2024 թվականի երկրորդ կեսին։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին «Գազպրոմ էքսպորտ»-ը դադարեցրել է մատակարարումները ֆիննական Gasum ընկերությանը՝ ապրիլին մատակարարված գազի դիմաց չվճարելու պատճառով։
Դիտում՝ 7181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW