«Մեծ յոթնյակ»-ը չի կարողացել ընդհանուր կարծիքի գալ ՌԴ նավթի հարցի շուրջ

20.05.2022 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մեծ յոթնյակ» #ՌԴ #նավթ
«Մեծ յոթնյակ»-ի (G7) Ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները նախօրեին չեն կարողացել ընդհանուր կարծիքի գալ ռուսաստանյան նավթի ներկրման հնարավոր սահմանափակումների բնույթի վերաբերյալ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Գերմանիայում ընթացող երկօրյա հանդիպման առաջին օրվա արդյունքներով լրագրողներին ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն առաջարկել է տուրքեր սահմանել ՌԴ նավթի ներմուծման վրա՝ Մոսկվայի եկամուտները սահմանափակելու համար՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների ծավալը։ Իսկ եվրոպական երկրների ներկայացուցիչները ձգտում էին մինչեւ տարեվերջ փուլային էմբարգո ներդնել։

Յելենի կարծիքով՝ ռուսաստանյան նավթի գնորդները կարող են համաձայնության գալ, ըստ որի՝ վառելիք չեն գնի որոշակի մակարդակը գերազանցող գներով։ Նա գտնում է, որ նման նախաձեռնությունը հաջողություն կունենա, եթե դրան միանան հնարավորինս շատ երկրներ։

«Իրականում ոչինչ չի բյուրեղացվել որպես ակնհայտ ռազմավարություն»,- նախարարի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Յելենն ընդգծել է, որ հանդիպման առաջին օրը քիչ են քննարկվել Եվրոպա նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտների կրճատման մեխանիզմները, սակայն այս առաջարկի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։

Նշենք, որ նախօրեին «Մեծ յոթնյակ»-ի ֆինանսական առաջնորդները պայմանավորվել էին $18,4 միլիարդ հատկացնել՝ օգնելու Ուկրաինային առաջիկա ամիսներին վճարել իր հաշիվները։ G7-ի ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են աջակցել Կիեւին Ռուսաստանի հետ պատերազմի ողջ ընթացքում եւ, անհրաժեշտության դեպքում, անել ավելին:
Դիտում՝ 7277
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW