2021 թվականի դեկտեմբերին EasyPay ընկերությունը սկսեց ամանորյա արշավ՝ առաջարկելով տոնին ընդառաջ եղեւնի կտրելու եւ օրեր անց դեն նետելու փոխարեն՝ տնկել մեկը։ Մարքեթինգային արշավի շրջանակում դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում easywallet օնլայն դրամապանակի միջոցով՝ QR-ով կատարված յուրաքանչյուր գնման դիմաց EasyPay-ը տնկելու էր մեկ ծառ։ Արշավի մեկնարկը տրվել է սոցիալական տեսահոլովակով։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին ամփոփվեցին գնումների արդյունքները։ «Ամանորյա հրաշքը ծառ կտրելու մեջ չէ» արշավի ընթացքում կատարվել էր 2470 QR վճարում։ Հաշվի առնելով ծառատունկի հետ կապված ռիսկերը՝ ընկերությունը համագործակցել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ եւ վայրի հետ կապված հարցերում տեղորոշվել ըստ մասնագետների։ 07.12.2021 | 12:44 EasyPay․ 1 QR վճարում, 1 նոր ծառ 2022 թվականի ապրիլին EasyPay ընկերության ֆինանսավորմամբ «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը (My Forest Armenia) Դիլիջանի ազգային պարկի իր անտառվերականգնման տարածքում տնկեց 2470 ծառ։ «Իմ անտառ Հայաստան»-ի առաքելությունն է կայուն կերպով մեծացրել Հայաստանի անտառային ծածկույթը եւ միայն տեղական ծառատեսակներ տնկելու շնորհիվ պահպանել կենսաբազմազանությունը: Կազմակերպությունն արդեն իրականացրել է ավելի քան 150 հա տարածքի անտառապատում Լոռու եւ Տավուշի մարզերում։Նախաձեռնությունը EasyPay ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է կազմում։ EasyPay ընկերության տնօրեն Միքայել Գաբրիելյանը նշել է, որ արշավն առաջին հերթին նպաստում է ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձրացմանը։ Նրա կարծիքով՝ կարեւոր է, որպեսզի մեծ ու փոքր ընկերությունները կոնկրետ ոլորտում գործունեություն ծավալելուց բացի ստեղծեն մեկ ընդհանուր գաղափար, որը կծառայի համընդհանուր շահին եւ որում ներգրավված կլինի նաեւ սպառողը։«Ուրախ ենք, որ Հայաստանում գործող ընկերությունները գիտակցում են անտառների կարեւորությունը մեր երկրում առողջ շրջակա միջավայր ունենալու համար եւ նպաստում են Հայաստանում անտառստեղծման եւ անտառվերականգման գործընթացին։ Կարեւոր է, որ մեր գործընկերները նման նախաձեռնություններին մասնակից են դարձնում նաեւ իրենց հաճախորդներին՝ նրանց ներգրավելով անտառ ստեղծելու մեր գաղափարի իրագործմանը»,- նշել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։ EasyPay ընկերության հանրային կապերի պատասխանատու Անի Յավրենցը ավելացրել է.«Արշավի մասին քննարկումները դեռ նոր էին սկսվել թիմում ու բոլորս մի քիչ վախենում էինք, որովհետեւ տեղյակ էինք անտառստեղծման հետ կապված խնդիրների մասին, ու մտավախություններ շատ կային, օրինակ՝ միջավայրը բարենպաստ կլինի, թե՞ ոչ ու, առհասարակ, որտե՞ղ է պետք իրականացնել ծառատունկը, ընդհանրապես, արշավը կստացվի, թե՞ ոչ։ Արշավի մեկնարկի առաջին օրվանից այս բոլոր մտավախություններն անցան, որովհետեւ կար աջակցություն հանրության ու մեր հավատարիմ օգտատերերի կողմից»։Արշավի արդյունքում իրականացվեց ծառատունկը։ EasyPay ընկերությունը մեծ հույս ունի, որ նմանատիպ նախաձեռնությունները մեկանգամյա բնույթ չեն կրի: Tweet Դիտում՝ 2199