EasyPay․ 1 QR վճարում, 1 նոր ծառ
07.12.2021 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /


«Ամանորյա հրաշքը ծառ կտրելու մեջ չէ»․ հենց այս գաղափարն է EasyPay ընկերության Ամանորի արշավի կիզակետում։ Ընկերությունն առաջարկում է տոնին ընդառաջ՝ եղեւնին կտրելու եւ օրեր անց դեն նետելու փոխարեն տնկել մեկը։
Մարքեթինգային արշավի շրջանակում դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ easywallet օնլայն դրամապանակի միջոցով QR-ով կատարված յուրաքանչյուր գնման դիմաց EasyPay-ը կտնկի մեկ ծառ։
EasyPay ընկերության մարքեթինգի ղեկավար Տիգրան Պարսեղյանը նշում է, որ նախաձեռնությունն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է կազմում։ Ավելին՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում մի շարք խանութներ առաջարկելու են քեշբեքեր՝ կրկնապատկելով Ամանորի հրաշքը։
Արշավի ավարտից հետո ընկերությունը կներկայացնի հաշվետվություն՝ հայտնելով այն մասին, թե որտե՞ղ եւ որքա՞ն ծառ է տնկվել արշավի արդյունքում։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: