ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ՝ տնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերին ու մարզում նախատեսվող նոր նախաձեռնություններին ծանոթանալու նպատակով։Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ հանդիպմանը Վահան Քերոբյանը նշել է, որ Կառավարությունը պատրաստակամ է օժանդակել մարզում ներդրումային ծրագրերի իրականացմանը։ «Մենք պատրաստ ենք հզորացնել այն մարդկանց, ովքեր ունակ են իրականացնել լուրջ նախագծեր եւ տալ նրանց անհրաժեշտ գործիքներ, որպեսզի նրանք կարողանան կյանքի կոչել իրենց պլանավորած ծրագրերը»,- նշել է նա։Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել այն ծրագրերին, որոնք թույլ են տալիս Գյումրին եւ Շիրակի մարզն ավելի գրավիչ դարձնել նոր ներդրումների ներգրավման եւ զբոսաշրջության զարգացման տեսակետից։ Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ կառավարությունում դիտարկվում է Գյումրիում մոտ 400 հա տարածքի վրա, օդանավակայանի մոտ ընկած հատվածում, արդյունաբերական պարկի կառուցման հարցը, կան նաեւ պահեստային տարածքներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ կազմակերպել բեռների փոխադրումը տարբեր ուղղություններով։Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ հանդիպմանը Վահան Քերոբյանն ասել է, որ Գյումրին ունի զբոսաշրջային մեծ ներուժ ու ներդրումների իրականացման համար բարենպաստ միջավայր։ «Կցանկանայի վերհիշեինք այստեղ իրականացվող ընթացիկ ծրագրերը եւ հասկանայինք, թե ինչ խնդիրներ ունենք։ Այս պահի դրությամբ ընթացող ամենակարեւոր նախագիծը Բարեկամության այգու վերակառուցումն է, որտեղ Կառավարությունը զգալի ներդրում ունի»,- ասել է նա։Վահան Քերոբյանը կարեւորել է Գյումրիում արդյունաբերական պարկի կառուցումը եւ շեշտել, որ արդյունաբերական պարկերը ամենակարեւոր ենթակառուցվածքներն են ներդրումներ ներգրավելու համար, որոնք թույլ են տալիս ներդրողներին առանց համեմատաբար մեծ ծախսերի կազմակերպել արտադրություն եւ ունենալ հասանելիություն տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Tweet Դիտում՝ 3132