Bank of New York-ը կդադարեցնի ՌԴ եվրաբոնդերով ծառայություններ մատուցել

18.05.2022 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#BNY Mellon #Ռուսաստան #եվրապարտատոմսեր
Ամերիկյան Bank of New York Mellon (BNY Mellon) ներդրումային հոլդինգը զգուշացրել է ռուսաստանյան եվրապարտատոմսերի սեփականատերերին, որ ՌԴ քաղաքացիներին եւ ընկերություններին հավատարմագրային կառավարման ծառայությունների մատուցման արգելքի պատճառով, որը ներդրվել է 2022թ. ապրիլի սկզբին, չի կարողանա կատարել տրաստի (ներկայացնում է արժեթղթերի սեփականատերերի շահերը) գործառույթները, հաղորդում է RBC-ն:

Նամակում նշվում է, որ այն ուղարկվում է պարտատոմսերի բոլոր սեփականատերերին, որոնց համար BNY Mellon-ը հանդես է գալիս որպես հավատարմագրային կառավարիչ: «Հավատարմագրային կառավարիչը որոշել է, որ որոշ պարտատոմսերի վրա կարող են ազդել ԵՄ-ի կողմից ներդրված արգելքները, եթե համապատասխան հավատարմագրային պայմանավորվածությունները որակվել են որպես ՌԴ քաղաքացիների եւ ընկերությունների հետ կապ ունեցող կամ վերջիններիս հետ առնչվող»,- պարզաբանվում է փաստաթղթում: Նման պարտատոմսերի համար BNY Mellon-ը չի կարողանա հանդես գալ որպես հավատարմագրային կառավարիչ, այսինքն՝ ներկայացնել ներդրողների շահերը, այդ թվում՝ վիճելի իրավիճակներում, օրինակ՝ թողարկողի արժեթղթերով դեֆոլտի դեպքում:

Միաժամանակ, բանկում նշել են, որ պատրաստ են «վերագնահատել՝ արդյոք կարող են հանդես գալ որպես հավատարմագրային կառավարիչ», եթե լրացուցիչ պարզաբանումներ կամ արտոնագրեր ստանան Եվրահանձնաժողովից, որոնք թույլ կտան հավատարմագրային կառավարման ծառայություններ տրամադրել Ռուսաստանի քաղաքացիներին կամ ռուսաստանյան ընկերություններին:

Նամակում նաեւ ընդգծում է, որ BNY Mellon-ը չի կարող ինքնուրույն փոխանցել հավատարմագրային կառավարչի գործառույթներն այլ կազմակերպության։ Այս իրավունքն ունեն միայն սահմանափակումների տակ հայտնված պարտատոմսերի սեփականատերերը:



Հիշեցնենք, որ Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հակված է արգելափակել պարտատոմսերով վճարումներ կատարելու Ռուսաստանի հնարավորությունը գլխավոր լիցենզիայի ժամկետի ավարտից հետո, որը պատժամիջոցներից բացառում է պետական պարտքի մի մասի սպասարկման վճարումները։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ վարչակազմը որոշել է չերկարաձգել լիցենզիան՝ Մոսկվայի վրա ֆինանսական ճնշումը պահպանելու համար։ Լիցենզիայի ժամկետը լրանում է մայիսի 25-ին։
Դիտում՝ 4495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW