SberCIB-ը ռուբլու փոխարժեքի վերաբերյալ կանխատեսում է ներկայացրել
17.05.2022 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ regnum.ru

Նրա կարծիքով՝ ազգային արժույթը կամրապնդվի մեկ դոլարի դիմաց 62 ռուբլու մակարդակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Երեկվա առուվաճառքից հետո գլխավոր նորությունը Ռուսաստանի Բանկի որոշումն էր՝ ֆիզիկական անձանց համար արտերկիր փոխանցվող միջոցների առավելագույն չափը՝ $10 հազարից մինչեւ $50,000 բարձրացնելը։ Միաժամանակ, ռուբլին կայուն պահպանվում է մեկ դոլարի դիմաց 63,5 ռուբլու մակարդակում։
Դրա հետ մեկտեղ, ֆիզիկական անձանց կողմից արտարժույթի նկատմամբ պահանջարկը կարող է կտրուկ աճել հունիսին, ինչը որոշակի ճնշում կգործի ռուբլու վրա, կարծում է Պոպովը։
«Հաշվի առնելով, որ բարձր տոկոսադրույքներով բացված եռամսյա ավանդները կմարվեն հունիսին (ըստ ԿԲ տվյալների՝ մարտին ավանդներն ավելացել են 2,6 տրլն ռուբլով), ռուբլու զգալի ամրապնդման ֆոնին կարող է կտրուկ աճել արտարժույթի նկատմամբ պահանջարկը ֆիզիկական անձանց կողմից։ Մարտին ռուբլու կտրուկ արժեզրկումից հետո ֆիզիկական անձինք զուտ արտահայտությամբ վաճառել են 570 միլիարդ ռուբլու արտարժույթ, եւ հավանական է, որ առաջիկա ամիսներին դրա նկատմամբ պահանջարկը համադրելի լինի»,- պարզաբանել է նա։
Այնուամենայնիվ, առաջիկա շաբաթվա ընթացքում արտահանողները կավելացնեն արտարժույթի վաճառքը մայիսի 25-ին 600 միլիարդ ռուբլու չափով օգտակար հանածոյի համար հարկը վճարելու նախաշեմին: «Այդ վաճառքներն ավելի էական ազդեցություն կունենան ռուբլու փոխարժեքի վրա, քան ֆիզիկական անձանց գնումները: Ուստի ռուբլին կշարունակի թանկանալ եւ այսօր այն կարող է ամրապնդվել մեկ դոլարի դիմաց 62 ռուբլի մակարդակում»,- ասել է SberCIB-ի ստրատեգը:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: