Ռուսաստանի բանկը (ԿԲ) ֆիզիկական անձանց թույլատրել է իրենց հաշիվներից արտասահման փոխանցել ամսական մինչեւ $50 հազար, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Կենտրոնական բանկի հաղորդագրությունը։«Ռուսաստանի ռեզիդենտները, ինչպես նաեւ բարեկամական երկրների ոչ ռեզիդենտները մեկ օրացուցային ամսվա ընթացքում իրավունք ունեն ռուսաստանյան բանկում իրենց հաշվից փոխանցել իրենց կամ արտերկրում գտնվող այլ ֆիզիկական անձի հաշվին ոչ ավել, քան $50 հազար կամ դրան համարժեք գումար այլ արտարժույթով»,- ասված է հաղորդագրության մեջ։Միաժամանակ, ռեզիդենտները եւ բարեկամական երկրներ ոչ ռեզիդենտները, ինչպես եւ նախկինում, չեն կարող $5 հազարից ավել փոխանցել այն ընկերությունների միջոցով, որոնք փոխանցումներ են կատարում առանց հաշիվ բացելու։ Կենտրոնական բանկի սահմանափակումները գործում են մինչեւ սեպտեմբերի 30-ը։Կարգավորիչն ընդգծել է, որ դեպի արտասահման փոխանցումները նախկինի պես արգելված են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար այն երկրներից, որոնք սատարում են պատժամիջոցներին եւ չեն աշխատում Ռուսաստանում։ Ինչպես եւ նախկինում, սահմանափակված են փոխանցումները ռուսաստանյան բրոքերների հաշիվներից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ պատժամիջոցները սատարող երկրների ոչ ռեզիդենտների համար:Ապրիլից ֆիզիկական անձանց համար արտասահման փոխանցումների գումարը սահմանափակվել էր $10 հազարով։ Tweet Դիտում՝ 6441