Ուկրաինային $40,1 միլիարդի օգնության նոր փաթեթը նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Սենատում անցել է ընթացակարգային քվեարկություն, նախաձեռնության վերջնական քվեարկությունը սպասվում է մայիսի 18-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Կողմ է քվեարկել 81 սենատոր, դեմ՝ 11 օրենսդիր։ Սպասվում է որ, մայիսի 18-ին սենատորների մեծամասնությունը հավանություն կտա նախաձեռնությանը, որից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի այն։Անցած շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել օրինագծին։ Դրա օգտին քվեարկել էր 368 կոնգրեսական, դեմ՝ 57 հանրապետական։Օրերս ԱՄՆ Սենատը հետաձգել էր վերջնական քվեարկությունը՝ սենատոր Ռենդ Փոլի որոշման պատճառով, ով պահանջել էր փոփոխություններ կատարել փաստաթղթի տեքստում։Փոլը նշել էր, որ եթե օրինագիծն ընդունվի, ապա անցած տարվանից ի վեր ԱՄՆ-ի ընդհանուր օգնությունն Ուկրաինային կհասնի $60 միլիարդի, ինչն ավելին է Պետդեպարտամենտի բյուջեից, նման գումարը կարող է արագացնել գնաճի սրընթաց աճը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին հորդորել էր անհապաղ հաստատել Ուկրաինային լրացուցիչ $33 միլիարդի օգնության փաթեթը։ Հետագայում Կոնգրեսում այդ գումարը հասավ $40 միլիարդի։«Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր օգնության մատակարարումները դադարեցվեն, մինչ մենք սպասում ենք Կոնգրեսի կողմից հետագա գործողություններին: Այս կրիտիկական գծին մոտ 10 օր է մնացել»,- զգուշացրել էր Սպիտակ տան ղեկավարը։Փաստաթուղթը նախատեսում է միջոցներ հատկացնել Կիեւին ռազմական, տնտեսական եւ մարդասիրական օգնության համար։ Tweet Դիտում՝ 4315