ԱՄՆ Սենատը հետաձգել է Ուկրաինային $40 միլիարդի օգնության փաթեթ տրամադրելու վերաբերյալ վերջնական քվեարկությունը՝ սենատոր Ռենդ Փոլի որոշման պատճառով, ով պահանջել է փոփոխություններ կատարել փաստաթղթի տեքստում, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։Փոլը նշել է, որ եթե օրինագիծն ընդունվի, ապա անցած տարվանից ի վեր ԱՄՆ-ի ընդհանուր օգնությունը Ուկրաինային կհասնի $60 միլիարդի, ինչն ավելին է Պետդեպարտամենտի բյուջեից, նման գումարը կարող է արագացնել գնաճի սրընթաց աճը։«Գնաճը հենց այնպես չի առաջանում։ Այն պայմանավորված է դեֆիցիտային ծախսերով»,- պարզաբանել է սենատորը:Ինչպես ասել է Սենատի մեծամասնության ղեկավար, Դեմոկրատական կուսակցության անդամ Չակ Շումերը, Փոլն առաջարկել է «My way or the highway» (ամերիկյան ոճական արտահայտություն, որը նշանակում է խոսնակի պայմանների լիովին ընդունման ամբողջական պահանջ՝ առանց այլընտրանքային տարբերակներ քննարկելու ցանկության - RBC):Սենատորը պահանջում է փոփոխել օրինագիծը՝ պարտավորեցնելով Գլխավոր տեսչական վարչությանը վերահսկել Ուկրաինայի հետ կապված ծախսերը։ Reuters-ը նշում է, որ առանց դրա համաձայնության, Սենատը պարտավոր է հետեւել օրինագծի ընդունման ավելի երկար գործընթացին: 11.05.2022 | 08:44 ԱՄՆ օրենսդիրները հավանություն են տվել Կիեւին $40 մլրդ հատկացնելու օրինագծին Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել Ուկրաինային մոտ $40 միլիարդի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծին։ Նախաձեռնությանը կողմ էր քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57։ Դրանից հետո օրինագիծը պետք է քննարկվեր Կոնգրեսի Սենատում: Փաստաթուղթը նախատեսում է միջոցներ հատկացնել Կիեւին ռազմական, տնտեսական եւ մարդասիրական օգնության համար։ Մինչ այդ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին հորդորել էր անհապաղ հաստատել Ուկրաինային լրացուցիչ $33 միլիարդի օգնություն տրամադրելու իր դիմումը, որպեսզի նա կարողանա ստորագրել համապատասխան օրինագիծը առաջիկա օրերին։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր օգնության մատակարարումները դադարեցվեն, մինչ մենք սպասում ենք Կոնգրեսի կողմից հետագա գործողություններին: Այս կրիտիկական գծին մոտ 10 օր է մնացել»,- զգուշացրել էր Սպիտակ տան ղեկավարը։ Tweet Դիտում՝ 7458