ԱՄՆ օրենսդիրները հավանություն են տվել Կիեւին $40 մլրդ հատկացնելու օրինագծին

11.05.2022 | 08:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՆ Կոնգրես #Ուկրաինա #օգնություն
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մոտ $40 միլիարդի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57։ Այժմ օրինագիծը պետք է քննարկվի Կոնգրեսի Սենատի կողմից:

Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը (Նյու Յորք նահանգից) ավելի վաղ խոստացել էր հնարավորինս շուտ կազմակերպել նախաձեռնության քվեարկությունը: Վերին պալատի կողմից հաստատվելու դեպքում այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրման։

Փաստաթուղթը նախատեսում է միջոցներ հատկացնել Կիեւին ռազմական, տնտեսական եւ մարդասիրական օգնության համար։



Հիշեցնենք, որ մինչ այդ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին հորդորել էր անհապաղ հաստատել Ուկրաինային լրացուցիչ $33 միլիարդի օգնություն տրամադրելու իր դիմումը, որպեսզի նա կարողանա ստորագրել համապատասխան օրինագիծը առաջիկա օրերին։

Նրա խոսքով, եթե դա չարվի, ապա ԱՄՆ-ը ստիպված կլինի մոտ 10 օրից դադարեցնել օգնությունը Կիեւին։ «Սա հրատապ անհրաժեշտություն է. ես գրեթե սպառել եմ Կոնգրեսի երկկուսակցական մեծամասնության կողմից ինձ հատկացված միջոցները՝ ուկրաինացի մարտիկներին աջակցելու համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր օգնության մատակարարումները դադարեցվեն, մինչ մենք սպասում ենք Կոնգրեսի կողմից հետագա գործողություններին: Այս կրիտիկական գծին մոտ 10 օր է մնացել»,- զգուշացրել էր Սպիտակ տան ղեկավարը։

Դիտում՝ 3323
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW