ԵՄ-ն չի կարողացել համաձայնության գալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթի շուրջ

17.05.2022 | 09:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Ռուսաստան #պատժամիջոցներ
Եվրամիության (ԵՄ) 27 երկրների արտաքին գործերի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, տեղեկացրել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ցավոք, այսօր հնարավոր չեղավ համաձայնության գալ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ ԱԳ նախարարները չեն քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար համայնքի երկրներին փոխհատուցում վճարելու հնարավորությունը։

RBC-ի փոխանցմամբ, Բորելը նաեւ ասել է, որ չգիտի` քանի շաբաթ կպահանջվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ներառյալ՝ նավթային էմբարգոն համաձայնեցնելու համար:



Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել էր Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի բովանդակությունը։ Նա հայտարարել էր, որ ԵՄ-ն նախատեսում է արգելել ռուսաստանյան ամբողջ նավթի ներմուծումը` ինչպես հում, այնպես էլ վերամշակված։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն մտադիր է կես տարվա ընթացքում հրաժարվել ռուսաստանյան հում նավթի մատակարարումներից, իսկ մինչեւ 2022 թվականի ավարտը՝ վերամշակված նավթի ներմուծումից։
Դիտում՝ 4120

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW