RBC․ Մոսկվայի բորսան կդիտարկի հայկական դրամով առուվաճառքի գործարկումը
14.05.2022 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Banks.am

Զրուցակիցներից մեկի խոսքով՝ քննարկվում է հայկական դրամով եւ ուզբեկական սումով առուվաճառքի գործարկումը։ Արաբական Միացյալ Էմիրությունների արժույթը՝ դիրհամը նույնպես պետք է դառնա արժույթներից մեկը, RBC-ին հայտնել են երեք աղբյուրներ ֆինանսական շուկայում:
Ներկայումս հարթակում հասանելի է ռուբլու փոխանակումը 10 արտարժույթի՝ ԱՄՆ դոլար, եվրո, թուրքական լիրա, Հոնկոնգի դոլար, բելառուսական ռուբլի, ղազախական տենգե, շվեյցարական ֆրանկ, բրիտանական ֆունտ, ճապոնական իեն եւ չինական յուան։
Հասանելի արժույթների ցանկի ընդլայնումը տրամաբանական քայլ է, քանի որ բորսայում առեւտրի ծավալը նվազել է, պարզաբանում է աղբյուրը։ Դոլար-ռուբլի զույգով առեւտրի միջին օրական ծավալը 2022 թվականի ապրիլին կազմել է 81,5 միլիարդ ռուբլի, իսկ 2021 թվականի ապրիլին՝ 242,9 միլիարդ ռուբլի, հետեւում է Մոսկվայի բորսայի տվյալների հիման վրա RBC-ի հաշվարկներից: Կտրուկ անկումը պայմանավորված է ոչ ռեզիդենտների համար ռուսաստանյան արժեթղթերով գործարքների արգելքով։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: