ԱՄՆ-ն կոչ է արել միջազգային բանկերին՝ չօգնել ՌԴ-ին շրջանցելու պատժամիջոցները

14.05.2022 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ադեվալե (Ուոլի) Ադեյեմո #Ռուսաստան #պատժամիջոցներ
Ջո Բայդենի վարչակազմը հորդորել է արտասահմանյան բանկերին չօգնել Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում, այլապես նրանք կարող են զրկվել հասանելիությունից ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ֆինանսական համակարգերին:

Ինչպես գրում է RBC-ն՝ վկայակոչելով The New York Times թերթը, ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ադեվալե (Ուոլի) Ադեյեմոն Նյու Յորքում փակ հանդիպումներ է ունեցել միջազգային բանկերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Չինաստանից, Բրազիլիայից, Իռլանդիայից, Ճապոնիայից ու Կանադայից եւ զգուշացրել, որ նույնիսկ եթե ֆինանսական հաստատությունը գտնվում է այն երկրում, որը սահմանափակումներ չի կիրառել Ռուսաստանի դեմ, միեւնույն է՝ կարող է հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի պատժամիջոցները խախտելու համար:

«Եթե դուք նյութական աջակցություն եք ցուցաբերում պատժամիջոցների ենթարկված անձանց կամ կազմակերպություններին, մենք կարող ենք պատժամիջոցների ռեժիմը տարածել ձեզ վրա եւ օգտագործել մեր գործիքները՝ ձեր նկատմամբ ճնշում գործադրելու համար»,- ասել է նա:

Պատժամիջոցները շրջանցելու համար ռուսաստանցիներն ու ընկերությունները փորձում էին տրաստ էր ստեղծել եւ գործել վստահված անձանց միջոցով։ Ֆինանսների փոխնախարարը նաեւ մատնանշել է այն ընկերությունները, որոնք կարող են օգնություն ցուցաբերել պատժամիջոցների տակ գտնվող գործարարներին, ովքեր փորձում են թաքցնել իրենց զբոսանավերը։ Իրավասությունների մեծ մասը պահպանում է սահմանափակող միջոցները, սակայն որոշները, օրինակ՝ ԱՄԷ-ն, շարունակում են թաքցնել ռուսաստանյան ակտիվները: Մի քանի ռուսաստանցիների զբոսանավեր կայանած են Դուբայում, նշում է պարբերականը։

«Մայիսի 13-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 2022 թվականի ազգային ռազմավարությունը։ Այն նախատեսում է միջոցներ Ռուսաստանի կողմից պատժամիջոցները շրջանցելու դեմ։ Իշխանությունները մտադիր են ջանքեր գործադրել՝ վերացնելու այն բացերը, որոնք թույլ են տվել պատժամիջոցների ենթարկված ռուսաստանցիներին թաքցնել իրենց անունները, ինչպես նաեւ բանկային հաշիվները եւ այլ ակտիվները՝ կեղծ ընկերությունների եւ կանխիկով անշարժ գույքի գնման գործարքների միջոցով»,- հայտնում է RBC-ն:
Դիտում՝ 7617
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW