Ուկրաինայի ռազմական ծախսերը ՌԴ հատուկ գործողության սկզբից գերազանցել են $8 մլրդ-ը

13.05.2022 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերգեյ Մարչենկո #ՌԴ հատուկ գործողություն #ծախսեր
ՌԴ հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ուկրաինայի կառավարությունը $8,3 միլիարդ է ուղղել ռազմական կարիքներին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյի՝ Reuters-ին հասցեագրված գրավոր հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ միջոցներն օգտագործվել են տարբեր տեսակի զենքեր ձեռք բերելու, ռազմական տեխնիկայի վերանորոգման, ինչպես նաեւ ժամանակավորապես տեղահանվածներին օգնություն տրամադրելու համար, որոնց թիվն ըստ պաշտոնական վիճակագրության մոտ 2,7 միլիոն է։

Բացի այդ, Մարչենկոն տեղեկացրել է, որ Ուկրաինան ապրիլին ստացել է պլանավորված հարկային եկամուտների միայն 60%-ը, ինչպես նաեւ արտերկրից գրեթե $2 միլիարդի տնտեսական աջակցություն, որից $719 միլիոնը տրամադրվել է դրամաշնորհների տեսքով։



«Եթե հաշվի չառնենք արտասահմանյան օգնությունը, այսօր մենք մայիս-հունիս ամիսներին հարկային եկամուտները գնահատում ենք նախկինում նախատեսվածի 45-50%-ի մակարդակում: Սա հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավիճակը երկրում չի վատանա»,- ասել է նախարարը։
Դիտում՝ 6218
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW