Ամերիկյան Philip Morris-ը $16 միլիարդով կգնի իր եվրոպական մրցակցին՝ Swedish Match ընկերությանը: Վերջինիս տնօրենների խորհուրդը բաժնետերերին առաջարկել է ընդունել առաջարկը։Philip Morris-ը կվճարի մոտ $10,5 մեկ բաժնետոմսի համար, ինչը 39%-ով ավել է մայիսի 9-ի առուվաճառքի փակման գնից, հաղորդում է RBC-ն։ Պայմանագրի կնքման ժամկետները՝ սեպտեմբերի 23-ից 30-ը:Ավելի վաղ լրատվամիջոցները, այդ թվում՝ Fox Business-ը եւ The Wall Street Journal-ը (WSJ), հայտնել էին նման գործարքի քննարկման մասին։ Մայիսի 9-ին ընկերությունները հաստատել են, որ բանակցություններ են վարում։Ըստ WSJ-ի՝ Philip Morris-ի շուկայական արժեքը $155 միլիարդ է: Պարբերականը նշում է, որ Philip Morris-ը դիվերսիֆիկացնում է իր արտադրանքի պորտֆելը. մինչեւ 2025 թվականն ընկերությունը նախատեսում է իր եկամտի կեսից ավելին ստանալ առանց ծխի արտադրատեսակներից (2021թ. ապրանքների այս կատեգորիաները Philip Morris-ին բերել են զուտ եկամտի 29%-ը՝ $31,4 միլիարդ):Swedish Match-ն արտադրում է հիմնականում ոչ ծխելի ծխախոտային տեսականի (սնյուս, ծամելու թութուն), ինչպես նաեւ Cricket բրենդի կրակայրիչներ: WSJ-ն նշում է, որ ընկերությունը 2021 թվականին գրանցել է վաճառքների երկնիշ աճ՝ հիմնականում պայմանավորված ԱՄՆ-ի ստորաբաժանման առանց ծխի ապրանքատեսակների արտադրությամբ: Tweet Դիտում՝ 6030