Քառօրյա աշխատանքային շաբաթվա ներդրման հարցը շարունակում է մնալ օրակարգում

10.05.2022 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Gartner #քառօրյա աշխատանքային շաբաթ #Cisco
Ամերիկյան Gartner հետազոտական ընկերության կողմից հարցված ղեկավարները կրճատված աշխատանքային շաբաթը որակել են որպես աշխատանք փնտրողների շրջանում հավաքագրման եւ պահպանման ամենապահանջված ռազմավարություն:

Այնուամենայնիվ, մենեջերների միայն 6%-ն է ներդրել քառօրյա աշխատանքային շաբաթ կամ նախատեսում է դա անել, գրում է Inc. Russia-ն՝ վկայակոչելով Fortune-ը:

Քառօրյա աշխատանքային շաբաթվա փոխարեն ընկերությունները նախընտրում են երկարացնել վճարովի արձակուրդի տեւողությունը եւ թույլ են տալիս աշխատակիցներին ընտրել՝ երբ սկսել եւ ավարտել իրենց աշխատանքային օրը։ Ղեկավարները մտավախություն ունեն, որ կրճատված աշխատանքային շաբաթվա անցնելու արդյունքում ընկերության արտադրողականությունը կնվազի։

Քառօրյա աշխատանքային շաբաթը փորձարկվում է ստարտափների եւ խոշոր գործատուների կողմից, ինչպիսիք են Cisco-ն եւ Unilever-ը: Կալիֆոռնիայի կառավարությունն առաջարկել էր կրճատված աշխատանքային շաբաթ ներդնել, սակայն որոշ բիզնես խմբեր, ինչպիսին է, օրինակ, Կալիֆոռնիայի Առեւտրի պալատը, դեմ են արտահայտվել դրան: Միջինում ամերիկացիներն ավելի շատ են աշխատում եւ ավելի քիչ արձակուրդ ստանում, քան զարգացած այլ երկրների բնակիչները:



Աշխատակիցների՝ շաբաթվա ընթացքում ավելի քիչ օր աշխատելու ցանկությունը հակասում է ղեկավարների ծրագրերին, որոնք պատրաստ են փոխարենը տրամադրել հեռավար աշխատելու հնարավորություն, ինչպես նաեւ գնաճի պայմաններում դիտարկել այլ արտոնություններ: Ընկերությունների համար, որոնք փորձարկում են քառօրյա աշխատանքային շաբաթը, կարեւոր է վերլուծել աշխատակիցների արձագանքները, նշում է Fortune-ը:

Cisco-ում փորձարկումը բաժանել են երկու ութշաբաթյա փուլերի: Առաջինի ժամանակ աշխատակիցներն աշխատում էին օրական 10 ժամ, շաբաթական չորս օր, երկրորդում՝ ուրբաթը հանգստյան օր էր։ Cisco-ն ավելի ուշ կուսումնասիրի աշխատակիցների հարցման տվյալները, թե մոտեցումներից որն է ավելի արդյունավետ: Cisco-ում նշել են, որ քառօրյա շաբաթը փորձարկել ցանկացողների թիվը երկու անգամ ավելի մեծ էր, քան ընկերությունը սպասում էր։
Դիտում՝ 4427
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW