ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է դոլար-դրամ փոխարժեքի վերջին զարգացումներին եւ ասել, որ պետք է հասկանալ՝ որոնք են փոխարժեքի հետեւում կանգնած գործոնները։ «Եթե մենք հասկանանք գործոնների ամբողջականությունը, որոնք բերում են փոխարժեքի որոշակի դրսեւորումների, ավելի հեշտ կլինի հասկանալ հետագիծը, բնականաբար, այդ հետագիծն իր մեջ ներառում է նաեւ անորոշություններ»,- ասել է նա։ ԿԲ նախագահը նշել է , որ այս դեպքում Հայաստանում կան միջազգային այցելուներ, որոնք որպես զբոսաշրջիկ դասակարգելու համար չկա բավարար տեղեկություն։«Մեր ծառայությունների նկատմամբ կա որոշակի պահանջարկի աճ, որը ենթադրում է, որ դրանք դարձել են արտահանելի։ Եթե Հայաստան այցելած մարդիկ հանգստի վայրերում, ռեստորաններում որոշակի ծախսեր են իրականացնում, դա, Հայաստանի վճարային հաշվետվության տեսանկյունից, արտահանման աճ է։ Այս իրավիճակի արդյունքում մենք ունենք արտարժութային միջոցների առաջանցիկ աճ՝ առաջարկի տեսանկյունից պահանջարկի նկատմամբ, որն իր հետ հանգեցրել է նաեւ դրամի որոշակի ամրապնդման։ Պետք է հասկանալ՝ երեւույթը, որին մենք բախվել ենք, որքան հիմնարար է, եւ այն մարդիկ, ովքեր Հայաստանում են, որքան են պլանավորում մնալ։ԿԲ՝ տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշման հիմքում այդ մարտավարության էլեմենտն է, որ մենք պետք է դեռեւս տեսնենք այդ մարդկանց վարքագիծը եւ դրանից դրդված տնտեսական հետեւանքները, որոնք կլինեն Հայաստանի տնտեսությունում եւ որի արտացոլումը կտեսնենք փոխարժեքի մեջ»,- ասել է Մարտին Գալստյանը։ Tweet Դիտում՝ 6818