«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն MFR-ից ստացել է վարկանիշ եւ Ոսկե վկայագիր
02.05.2022 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»



Վարկանշավորմանը նախորդել են վեցամսյա ուսումնասիրության եւ գնահատման աշխատանքները՝ ներառելով կազմակերպության բոլոր գործընթացների եւ գործառույթների ուսումնասիրությունը, ինչպես տեղում աշխատակիցների եւ հաճախորդների հետ հարցազրույցների միջոցով, այնպես էլ տարածաշրջանային գրասենյակներ այցելությամբ:
MFR-ի վարկանշավորման կոմիտեի ղեկավար Իվան Սանինոն նշել է. «Վարկանիշը շնորհվել է վարկային կոմիտեի կողմից մանրակրկիտ քննարկումների արդյունքում: Այն համապատասխանում է կազմակերպության ֆինանսական կայունության լավ հեռանկարին, որի վրա կարող են ազդել գործառնական կամ տնտեսական պայմանների վատթարացումը: Կառույցը ունի լավ հիմքեր»:.
MFR սերտիֆիկացման կոմիտեի ղեկավար Յորիս Կրիսան գրել է հետեւյալ շնորհավորանքները. «Վկայագրի ոսկե (Gօld) մակարդակը ձեռքբերումների ամենաբարձր մակարդակն է եւ նշանակում է, որ հավաստագրված կազմակերպությունը համապատասխանում է հաճախորդների պաշտպանության առավել խիստ չափանիշներին, որոնք ներկայացված են միջազգային չափորոշիչներում: Մեր կողմից ցանկանում եմ նշել, թե որքան ոգեւորիչ էր ուղեկցել կազմակերպությանն այս գործընթացում, եւ մենք շնորհավորում ենք «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի ողջ թիմին»:
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն Հայաստանում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր գործունեությունը ծավալում է ՀՀ մարզերում` տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման վարկեր: Կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից եւ այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը կազմում է ավելի քան 9600 անձ: Վարկային կոոպերատիվի սեփական կապիտալը կազմում է 2.3 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները՝ 14.9 միլիարդ ՀՀ դրամ:
MFR-ը համաշխարհային վարկանիշային գործակալություն է, որը մասնագիտացած է ֆինանսների ոլորտում: MFR-ը տրամադրում է անկախ վարկանիշներ եւ հավաստագրեր՝ նպատակ ունենալով բարձրացնել թափանցիկությունը, դյուրացնել ներդրումները եւ խթանել ոլորտի պատասխանատու գործելակերպն ամբողջ աշխարհում: MFR-ի հաճախորդները հիմնականում ներդրողներ են, վերահսկողներ եւ բանկեր (հիմնականում միկրոֆինանսների, ՓՄՁ-ների եւ թվային ֆինանսավորման ոլորտներում): Ստեղծվել է 2000 թվականին որպես MicroFinanza Srl մայր ընկերության դուստր ընկերություն: Գլխամասային գրասենյակը տեղակայված է Իտալիայում, տարածաշրջանային գրասենյակների ցանցի միջոցով աշխատում է 4 մայրցամաքներում՝ ապահովելով լայն աշխարհագրական ծածկույթ:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: