ԱՄՆ կոնգրեսականների կողմից օրինագծի հաստատումը, որը թույլ է տալիս օգտագործել ռուսաստանյան ակտիվներն Ուկրաինային օժանդակելու համար, խորը տարակուսանք է առաջացնում եւ ընդունելի չէ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։Նրա փոխանցմամբ՝ խոսքը «շատ վտանգավոր նախադեպի, ցանկացած իրավական նորմի բացահայտ խեղաթյուրման, ընդհանրապես, բոլոր իրավական հասկացությունների խախտման մասին է»։«Սա ոչ այլ ինչ է, քան մասնավոր սեփականության էքսպրոպրիացիա եւ այդ էքսպրոպրիացիան կեղծ օրինականացնելու փորձ»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում RBC-ն։ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում ռուսաստանցի գործարարների ունեցվածքը բռնագրավելու նախաձեռնությունը, նշել է, որ նման գործողությունները կարող են գնահատվել որպես ոտնձգություն ինքնիշխան սեփականության նկատմամբ եւ «ճղճիմ չքողարկված գողություն»։ՌԴ Դաշնային Խորհուրդն իր հերթին նախազգուշացրել է «Վաշինգտոնի տարածաշրջանային կոմիտեի» հետ կապ ունեցող անձանց նկատմամբ հնարավոր պատասխան օրենսդրական միջոցների մասին։ 28.04.2022 | 10:00 ԱՄՆ օրենսդիրները հավանություն են տվել ՌԴ ակտիվների առգրավմանն՝ ի օգուտ Կիեւի Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 27-ին հավանություն էր տվել օրենսդրական նախաձեռնությանը, որը ենթադրում է ԱՄՆ իշխանությունների կողմից Ռուսաստանի հետ կապված որոշ ակտիվների առգրավում՝ դրանք վաճառելու եւ Կիեւին լրացուցիչ օգնություն տրամադրելու նպատակով, այդ թվում՝ ռազմական։ Օրինագծին աջակցել էր 417 կոնգրեսական, 8-ը՝ դեմ արտահայտվել։Փաստաթղթում պարզաբանվում էր, որ այդ միջոցները պետք է կիրառվեն $2 միլիոն եւ ավել արժեք ունեցող ակտիվների, այդ թվում՝ ռուսաստանյան էներգետիկ ընկերություններին պատկանող ակտիվների նկատմամբ։ Ակտիվները պետք է վաճառվեն, իսկ հասույթը նախատեսվում է ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, երկրին ռազմական եւ մարդասիրական օգնություն տրամադրելուն, ուկրաինացիների՝ այլ երկրներ տեղափոխվելու աջակցությանը։ Tweet Դիտում՝ 6101