Հայ գործարարները Ստավրոպոլի երկրամասում օրական մեկ տոննա պանիր կարտադրեն

28.04.2022 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հասմիկ Շեկոյան #Ստավրոպոլի երկրամաս #պանիր
Հայաստանցի գործարարները ՌԴ Ստավրոպոլի երկրամասում գործարկել են հայկական պանիրների առաջին արտադրությունը։

Ձեռնարկությունը նախատեսում է օրական մոտ մեկ տոննա պատրաստի արտադրանք տալ, ՏԱՍՍ գործակալությանն ասել է գործարար Հասմիկ Շեկոյանը։

«Առաջ Հայաստանում էինք աշխատում, այնտեղից էինք պանիրը բերում։ Չներմուծելու համար Ռուսաստանում արտադրամաս կառուցեցինք եւ որոշեցինք տեղում արտադրել, հիմա փորձնական խմբաքանակ ենք պատրաստում։ Սա Ստավրոպոլի երկրամասում հայկական պանրի առաջին արդյունաբերական արտադրությունն է, նման պանիրներ չեն արտադրվում, մենք առաջինն ենք»,- պատմել է նա։

Արտադրությունը Ռուսաստանում կազմակերպելը պայմանավորված էր լոգիստիկ խնդիրներով. երբեմն դժվարություններ էին առաջանում  Հայաստանից պանրի առաքման հետ կապված։ Ձեռնարկությունը նախատեսում է Ստավրոպոլի Կոչուբեեւսկի շրջանում  արտադրել ոչ միայն հայկական չանախն ու լոռին, այլեւ պանրի այլ տեսակներ, այդ թվում՝ սուլուգունի, մոցարելլա, կաչոտա, գաուդա եւ հոլանդական պանիր։

«Ռուսաստանում այս պանիրների նկատմամբ պահանջարկ կա, մարդկանց դուր է գալիս, ուստի մենք ընդլայնում ենք տեսականին։ Արտադրությունը նախատեսված է օրական 10 տոննա կաթ վերամշակելու եւ օրական մոտ մեկ տոննա պատրաստի արտադրանք ստանալու համար։ Մենք պատրաստ ենք արտադրությունը սկսել մայիսին»,- նշել է Հասմիկ Շեկոյանը։

Նա ասել է, որ Ռուսաստանում ձեռնարկություն բացելու հետ կապված խնդիրներ չեն եղել։ Արտադրության մեջ կօգտագործվի տեղական ֆերմաների հումքը։ 2022 թվականին գործարանն արդեն ծրագրում է ընդլայնվել՝ կկառուցվի պանրի հասունացման խցիկ։
Դիտում՝ 3908
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW