Հայաստանից արտահանումը կրճատվել է 4.8%-ով

24.09.2008 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թ-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 1 տրլն 13,2 մլրդ դրամ կամ $3 մլրդ 308,9 մլն` 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 24.8%-ով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 213.4 մլրդ դրամ ($ 696,8 մլն)` 2007թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 4.8%-ով, իսկ ներմուծման ծավալը` 799,8 մլրդ դրամ ($ 2 612,18 մլն)` ավելանալով 36%-ով:

Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2008 թ-ի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 586.4 մլրդ դրամ, կամ $1 915,3 մլն:

Դիտում՝ 5547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW