Visa-ն հաշվարկել է կորուստները Ռուսաստանից հեռանալուց հետո

27.04.2022 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #Ռուսաստան #ցուցանիշներ
Visa միջազգային վճարային համակարգը, որը մարտ ամսին դադարեցրել է իր աշխատանքը Ռուսաստանում, հայտարարել է $60 միլիոնի վնասի մասին՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, ասված է Visa-ի 2022 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի հաշվետվության մեջ, հաղորդում է RBC-ն։

«2022 թվականի մարտի 31-ին ավարտված երեք եւ վեց ամիսների ընթացքում մենք գրանցել ենք $35 միլիոնի կորուստ ընդհանուր եւ վարչական ծախսերի տեսքով՝ ռուսաստանյան մեր դուստր ընկերության ապակոնսոլիդացիայի արդյունքում»,- ասված է զեկույցում։ Ռուսաստանում եւ Ուկրաինայում անձնակազմին աջակցելու համար Visa-ն ծախսել է $25 միլիոն։

Ընկերությունում նշել են, որ Ռուսաստանում բիզնեսից ստացված եկամուտը ողջ 2021 ֆինանսական տարվա եւ 2022 թվականի առաջին կիսամյակի համար (ֆինանսական տարին սկսվում է նախորդ օրացուցային տարվա հոկտեմբերի 1-ից) կազմել է ընդհանուր համախմբված զուտ եկամուտի միայն 4%-ը։

Միաժամանակ, երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է $3,6 միլիարդ (21% աճ)։ Ի լրումն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով կրած վնասների, Visa-ն կորցրել է $127 միլիոն բաժնետիրական կապիտալում ներդրումներից եւ $40 միլիոն՝ ձեռք բերված ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայից եւ դրանց ձեռքբերման հետ կապված միանվագ ծախսերից:

Մարտի 10-ից Visa-ն դադարեցրել է իր աշխատանքը Ռուսաստանում։ Ռուսաստանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերը դադարել են աշխատել արտասահմանում, իսկ արտասահմանյան բանկերինը՝ Ռուսաստանում։ Երկրի ներսում ռուսաստանյան Visa քարտերով վճարումները մշակվում են Պլաստիկ քարտերի ազգային համակարգի (НСПК) կողմից:
Դիտում՝ 6743
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW