Ռուսաստանցիների կեսից ավելին կարծում է, որ դոլարի եւ եվրոյի փոխարժեքները կբարձրանան
26.04.2022 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ xs.uz

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման արդյունքներ են բերված Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության վերլուծական կենտրոնի (НАФИ) օպերատիվ սոցիալտնտեսական մոնիտորինգի երկրորդ փուլում։
«Արտարժույթների փոխարժեքների աճ են ակնկալում առաջին հերթին ղեկավար պաշտոն զբաղեցրած անձինք (62%-ը), պետական բյուջետային հիմնարկների եւ պետական ձեռնարկությունների աշխատակիցները (61%-ը)»,- նշված է վերլուծական կենտրոնի նյութերում։
«Ինչպես եւ նախկինում, ռուբլու նկատմամբ դոլարի եւ եվրոյի փոխարժեքների դինամիկան հետաքրքրում է տնտեսության ամենաճկուն խաղացողներին՝ առեւտրային ընկերությունների աշխատակիցներին, ֆրիլանսերներին եւ ինքնազբաղվածներին: Սրանք այն քաղաքացիներն են, որոնց եկամուտի մակարդակն ուղղակիորեն կախված է օտարերկրյա եւ տեղական արժույթների հարաբերակցությունից։
Պետության կողմից արտարժույթի առքուվաճառքի նկատմամբ ներդրված սահմանափակումները չեն ազդել ռուսաստանցիների՝ փոխարժեքներին հետեւելու հետաքրքրության վրա: Հաշվի առնելով, որ բնակչության միայն 6%-ն ունի արտարժույթային խնայողություններ, փոխարժեքների փոփոխությունները ռուսաստանցիների համար առաջին հերթին ծառայում են որպես տնտեսական իրավիճակի ցուցիչ, այլ ոչ թե բնակչության ցանկությունը՝ ակտիվորեն գնել եւ վաճառել արտարժույթ»,- պարզաբանել է վերլուծական կենտրոնի փորձագետ Իրինա Իվանկովան։
Մոնիտորինգի շրջանակում ապրիլին հարցում է անցկացվել Ռուսաստանի 53 մարզերում՝ 18-ից եւ բարձր տարիքի 1,6 հազար անձանց շրջանում։
Վերջին լուրեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: