SOCAR-ը հերքել է ՌԴ գազի դիմաց ռուբլով վճարելու մասին տեղեկատվությունը

26.04.2022 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#SOCAR #ՌԴ գազ #ռուբլի
Ադրբեջանական նավթագազային պետական ընկերությունը (SOCAR) Ադրբեջան ռուսաստանյան բնական գազի մատակարարումների համար ռուբլով չի վճարում։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է SOCAR-ի միջոցառումների կազմակերպման եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը։

«Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանը Ռուսաստանից ներմուծվող գազի դիմաց վճարում է ռուբլով։ Այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Ահմեդովը:

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանն, իբր, հանրապետություն ներկրվող ռուսաստանյան բնական գազի դիմաց անցել է ռուբլով վճարմանը։
Դիտում՝ 4478

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW