Մանտուրովը կարեւորել է ապադոլարիզացիան BRICS-ի, ԵԱՏՄ-ի եւ ՇՀԿ-ի հետ առեւտրում
25.04.2022 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

Այս մասին Տաշքենդում ընթացող Innoprom համաժողովին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը։
Նա նշել է, որ անցած տարվա ընթացքում Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի, BRICS-ի ու ՇՀԿ-ի երկրների միջեւ առեւտրի աճը կազմել է 34-38%-ի սահմաններում, իսկ այս միությունները միասին ապահովում են համաշխարհային տնտեսության կեսը։
Ըստ Մանտուրովի՝ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հիպերինֆլյացիան եւ բորսայական ապրանքների գների աճն ու արդյունաբերության եւ տնտեսության վրա դրանց ազդեցությունը մեծացնում են Ռուսաստանի հետաքրքրությունը առեւտրի ընթացքում ազգային արժույթներին անցնելու հարցում:
«Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում համաշխարհային տնտեսությունում եւ աշխարհում, մեզ հուշում է, թե ինչպես պետք է վերակառուցենք մեր լոգիստիկան եւ արտադրական համագործակցությունը, ինչ ուղղություններով պետք է զարգացնենք մեր տնտեսությունները։ Սա, ինչպես ընդունված էր ասել, «ապադոլարիզացիա» է, իսկ հիմա մենք ավելացրել ենք «դեեվրոիզացիա»-ն, այսինքն՝ անցում սեփական արժույթներին, որպեսզի հնարավորինս անկախ լինենք փոխադարձ հաշվարկների առումով մեր արտադրանքի մատակարարումներն իրականացնելիս»,- Մանտուրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանն ակնկալում է, որ ազգային արժույթների օգտագործման աճը առավելագույն անկախություն կապահովի համատեղ նախագծերի մշակման հարցում, հավելել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: