Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրում ազգային արժույթների օգտագործումը առանձնահատուկ նշանակություն ունի Մոսկվայի դեմ մի շարք պետությունների կողմից կիրառվող անօրինական պատժամիջոցների ֆոնին։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։«Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական պետությունների կողմից անօրինական պատժամիջոցների համատեքստում, իհարկե, կարեւոր է ակտիվորեն օգտագործել ազգային արժույթները երկկողմ առեւտրում, զարգացնել արդյունաբերական համագործակցությունը եւ բացել նոր հնարավորություններ բոլոր ոլորտներում փոխադարձ առեւտրի ընդլայնման համար»,- ասել է Միշուստինը:Հանդիպմանը ՌԴ վարչապետն առաջարկել է նաեւ արագացնել Երեւանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական նոր ծրագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները։Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է համատեղ նոր նախագծերի մեկնարկով, այդ թվում՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, դեղագործության, ագրոարդյունաբերական համալիրի, թվային տնտեսության եւ նորարարությունների ոլորտներում։Միշուստինը հավելել է, որ Հարավային Կովկասում նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի կայուն զարգացմանը, խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ 19.04.2022 | 22:31 Պուտինը բարձր է գհահատել ՀՀ-ի հետ տնտեսական կապերի ներկայիս մակարդակը Հանդիպմանը նշվել է, որ Մոսկվան եւ Երեւանը 2021 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացրել են երկրների միջեւ երկկողմ առեւտրի ծավալը գրեթե 13%-ով՝ հասցնելով այն $2,6 միլիարդի։Ընդ որում, այս տարվա հունվար-փետրվարին առեւտուրն աճել է 42%-ով՝ կազմելով գրեթե $430 միլիոն, հավելել է Միշուստինը։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների ծավալը գերազանցում է $2 միլիարդը։ Tweet Դիտում՝ 3402