ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում այսօր կայացած հանդիպմանը գոհունակություն է հայտնել տնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ «2021 թվականին մենք ունեցել ենք 12,8%-ի աճ՝ համաձայն մեր վիճակագրության, իսկ այս տարվա առաջին ամիսներին 50%-ի աճ: Սա շատ լավ ցուցանիշ է, հատկապես ժամանակակից աշխարհում», - ասել է Պուտինը:Նիլոլ Փաշիյանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, գործնականում բոլոր ոլորտներում`սկսած տնտեսությունից, ավարտած մշակույթով, կրթությամբ եւ ռազմատեխնիկական համագործակցությամբ:Վարչապետն ընդգծել է, որ այս այցն ունի ոչ միայն գործնական, այլ նաեւ խորհրդանշական նշանակություն, որովհետեւ նվիրված է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին «եւ ցույց է տալիս, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում»:Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջեւ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Էներգետիկական եւ ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագիր»-ը։ Tweet Դիտում՝ 2342