ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 21-ին առաջին անգամ ներկայացվել է տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը։ Քննարկման հիմնական զեկուցողն էր տեքստիլ արդյունաբերության ոլորտի ռազմավարական զարգացման գծով գլխավոր խորհրդատու Տիգրան Ջրբաշյանը։ Նա էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի թիմի հետ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հանգամանալից վերլուծություն եւ գործողությունների ծրագիր։Երկամսյա պետական տեսչական ստուգումների արդյունքում բացահայտվել են հայ արտադրողների թույլ եւ ուժեղ կողմերը։ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտի խոշոր ձեռնարկությունների թիվը ներկայումս ավելի քան 30 է։ Ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակվել է ընկերություններում կատարված ուսումնասիրությունների, անհատական խորհրդատվությունների, ինչպես նաեւ ոլորտի փորձագետների հետ քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքների հիման վրա:Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ շուտով Հայաստանը կկարողանա մրցակցել այլ երկրների հետ, իսկ մրցավազքում առաջ անցնել հնարավոր կլինի միայն հնգամյա ծրագրով նախանշված քայլերի իրականացման շնորհիվ։ Այս ոլորտի արտադրողականությունը նախատեսվում է բարձրացնել 2,7 անգամ։ 18.12.2021 | 10:04 Հայկական կտոր. 6 հաստոց՝ երբեմնի 1200-ի փոխարեն «Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է միջոցներ հատկացնել միջազգային ցուցահանդեսներին տեղական բրենդերի եւ ձեռնարկությունների մասնակցության համար։ Բացի այդ, կհատկացվեն կրթաթոշակներ՝ տեքստիլի ոլորտում աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար։ Ծրագրի կետերից է նաեւ փոխգործակցությունը միջազգային կառույցների հետ։ Նախատեսվում է Հայաստանում բացել առաջատար կրթական կենտրոնների մասնաճյուղեր»,- ասված է հաղորդագրության մեջ։Ներկայումս տեքստիլ արդյունաբերության ոլորտում ներգրավված է ավելի քան 8,4 հազար աշխատող։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում կանխատեսվում է աշխատատեղերի թվի ավելացում, զգալիորեն կբարձրանա նաեւ արտադրողականությունը։ Միաժամանակ, միջին աշխատավարձը կկազմի շուրջ 160 հազար դրամ (աճը՝ մեկուկես անգամ)։ Արտադրանքի արտահանումը կկազմի 536,9 մլն դոլար։Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ եւ Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ: Tweet Դիտում՝ 3375