Ռուսաստանյան «Փոստ Բանկ»-ը («Почта Банк») հարցում է անցկացրել եւ պարզել, թե առաջին հերթին ինչի վրա են տնտեսելու ռուսաստանցիները ճգնաժամի պայմաններում։Հարցվածներից ամենաքիչը կկրճատի ծախսերը սննդի, անձնական խնամքի եւ հագուստի համար: Ծախսերի առաջին հոդվածները, որոնք ենթակա են կրճատման, ժամանցային միջոցառումներն ու ալկոհոլն է։RB.ru նախագծի փոխանցմամբ՝ հարցումն անցկացվել է 2000 հոգու շրջանում: Հարցվածների հիմնական մասը (82%-ը) 31-ից մինչեւ 54 տարեկան մարդիկ են։Հարցման յուրաքանչյուր երկրորդ մասնակից արդեն սկսել է խնայել. նրանց կեսը կրճատել է ծախսերն ավելի քան 20%-ով, մյուս կեսը՝ 10-20%-ով։ Միայն յուրաքանչյուր իններորդ հարցվածն ընդհանրապես չի նախատեսում խնայել գնումների վրա։Ռուսաստանցիների 5%-ը խոստովանել է, որ առաջին հերթին կսկսեն խնայել սննդի վրա, մոտավորապես նույնքանը կնվազեցնի անձնական խնամքի համար ծախսերը։ Հագուստի եւ տեխնիկայի վրա կխնայեն համապատասխանաբար 13% եւ 18%-ը:Հարցման մասնակիցների 26%-ը պատրաստվում է ավելի քիչ ծախսել ժամանցային միջոցառումների, իսկ 22%-ը՝ ալկոհոլային խմիչքների վրա։ Tweet Դիտում՝ 6923