Պեկինը դեմ է G20-ի հարթակում ուկրաինական ճգնաժամի քննարկմանը

22.04.2022 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #Ռուսաստան #G20
Չինաստանը կարծում է, որ G20-ի հարթակը պետք է օգտագործվի տնտեսության, այլ ոչ թե ուկրաինական ճգնաժամի քննարկման համար, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

Այս հայտարարությունը նա արել է ի պատասխան «Մեծ յոթնյակի» (G7) երկրների՝ G20-ի միջոցառումներին Ռուսաստանի մասնակցության դեմ ուղղված կոչին։

«Մենք ուշադրություն ենք դարձրել G7 երկրների համապատասխան հայտարարությանը: G20-ը եւ համապատասխան միջազգային կազմակերպությունները հարթակներ են միջազգային ֆինանսատնտեսական հարցերի քննարկման համար, այլ ոչ թե ուկրաինական խնդրի»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։



Ավելի վաղ G7-ի ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի ղեկավարներն իրենց հայտարարության մեջ նշել էին, որ Ռուսաստանը չպետք է հասանելիություն ունենա միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի միջոցներին:

«Մեծ յոթնյակի» ներկայացուցիչները հավելել էին, որ միջազգային կազմակերպությունները եւ ֆորումները այլեւս չպետք է նախկինի պես վարեն իրենց աշխատանքը Ռուսաստանի հետ։

«Այսպիսով, մենք ափսոսում ենք Ռուսաստանի մասնակցության համար միջազգային ֆորումներին, ներառյալ՝ G20-ի, ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի այս շաբաթվա հանդիպումները»,- ասված էր հայտարարության մեջ։
Դիտում՝ 5782
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW