G7. Ռուսաստանը չպետք է ֆինանսավորում ստանա ԱՄՀ-ից եւ Համաշխարհային բանկից
21.04.2022 | 19:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ azureedge.net

Prime գործակալության փոխանցմամբ՝ փաստաթղթում նրանք հայտարարել են «Ռուսաստանի հետ միջպետական ֆինանսական գործարքներ իրականացնելուց, այդ թվում՝ փոխառության հատուկ իրավունքներով կամավոր առեւտրից հրաժարվելու» կողմնակցության մասին: Նրանք նաեւ կոչ են արել մյուս պետություններին միանալ իրենց՝ «սահմանափակելու Ռուսաստանի հնարավորությունները»՝ իրականացնելու ռազմական հատուկ գործողություն Ուկրաինայում։
«Ռուսաստանը չպետք է ֆինանսավորում ստանա միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ ԱՄՀ-ից եւ ՀԲ-ից»,- ասված է փաստաթղթում։ «Մեծ յոթնյակի» ներկայացուցիչները հավելել են, որ միջազգային կազմակերպությունները եւ ֆորումները այլեւս չպետք է նախկինի պես վարեն իրենց աշխատանքը Ռուսաստանի հետ։
«Այսպիսով, մենք ափսոսում ենք Ռուսաստանի մասնակցության համար միջազգային ֆորումներին, ներառյալ՝ G20-ի, ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի այս շաբաթվա հանդիպումները»,- ասված է հայտարարության մեջ։
Նախօրեին ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը կոչ էր արել G20-ի ֆինանսների նախարարներին եւ կենտրոնական բանկերի ղեկավարներին հրաժարվել երկխոսության քաղաքականացումից, ինչպես նաեւ զգուշացրել էր արժութաֆինանսական համաշխարհային համակարգի նկատմամբ վստահության խաթարման սպառնալիքի մասին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը հայտարարել էր, որ բրիտանացի ներկայացուցիչները՝ ամերիկացի եւ կանադացի գործընկերների հետ միասին, ռուսաստանյան կողմի ելույթի ժամանակ լքել են G20-ի նիստը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: