Սիլուանովը կմասնակցի G20-ի հանդիպմանը. Յելենը մտադիր է ընդդեմ քայլերի դիմել
19.04.2022 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /


G20 անդամ երկրների ֆինանսների նախարարությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը նախատեսված է ապրիլի 20-ին Վաշինգտոնում։ Այս տարի գագաթնաժողովի կազմակերպիչ է հանդիսանում Ինդոնեզիան։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը մտադիր է բոյկոտել Վաշինգտոնում նախատեսված հանդիպման որոշ նիստեր, եթե դրանց մասնակցի Ռուսաստանը։
Գերատեսչությունում վստահություն էին հայտնել, որ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը տեսակապով կներկայանա առաջիկա որոշ նիստերին։ Յելենը մտադիր է մասնակցել համաշխարհային տնտեսությանը նվիրված առաջին նիստին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: